Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Կառավարում մինչև մահ. Ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի, Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդների մահից հետո

ФОТО

Blognews.am-ը գրում է.

Մինչև օր աշխարհում կան շատ երկրներ, որտեղ տիրում է կառավարման բռնապետական համակարգը, այլ կերպ ասված՝ կառավարում մինչև մահ։ Սակայան յուրաքանչյուր բռնապետ էլ մի օր մահանում է։ Այժ մենք ձեզ կպատմենք, թէ ինչ է տեղի ունենում այն երկրներում, որտեղ մահնում է բռնապետը, մասնավորապես՝ կքննարկեքն Ադրբեջանի, Թուրքմենստանի և Հյուսիսային Կորեայի օրինակները։

Հեյդար Ալիև, Ադրբեջան


Հեյդար Ակիևը Ադրբեջանի նախագահ է դարձել 1993 թվականին և կառավարել է 10 տարի շարունակ։ Հեյդարը պլանավորում էր երրորդ անգամ առաջադրվել որպես նախագահի թեկնածում 2003 թվականին, սակայն առողջական խնդիրները նրան թույլ չտվեցի դա անել։ Բուժվելու համար Հեյդարը մեկնեց Թուրքիա, իսկ հետո ԱՄՆ, որտեղ էլ մահացավ նույն թվականի դեկտեմբերի 12 –ին։

Հեյդար Ալիևին մեղադրում են Ադրբեջանում կառավարման ավտորիտար համակարգ հաստատելու մեջ, մի երկրում, որը կոռուպցիայի մակարդակի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում է 119 հորիզոնականը(Transparency International):

2002 թվականին Ադրբեջանի Սահմանադրություն փոփոխության վերաբերյալ հանրաքվե անցկացվեց, որի հաստատումը իրավունք տվեց Ադրբեջանի վարչապետին զբաղեցնել գործող նախագահի պաշտոնը՝ երկրի առաջնորդի մահի դեպքում։

2003 թվականի օգոտոսին Հեյդար Ալիևի որիդն՝ Իլհամ Ալիևը, նշանակվեց Ադրբեջանի վարչապետի պաշտոնին։

2003 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահ ընտրություններից ընդհամենը 2 ամիս առաջ Հեյդար Ալիևը հեռուստատեսությամբ ուղերց հղեց ազերի ժողովրդին, որում հայտնեց, որ հանում է իր նախագահական թեկնածությունը՝ հօգուտ որդու։

«Human Rights Watch» կազմակերպությունը այդ ժամանակ գրել էր, որ Ադրբեջանում անցած ընտրությունների արդյունքները կեղծվել էին՝ հօգուտ Իլհամ Ալիևի։ Տեղացի պաշտոնյաները սատարել էին Իլհամին և արգելել ընդդիմության ցույցերը, ինչպես նաև հնարավորինս կրճատել էին նախագահի թեկնծուների քանակը։  Ինչպես հաղորդում է «Human Rights Watch» -ը, ոստիկանները հարյուրավոր ընդդիմադիրների են ձեռբակալել կամ ծեծի ենթարկել։

Հետագայում Իլհամ Ալիրը ևս 2 անգամ վերընտրվել է որպես Ադրբեջանի նախագահ և շարունակում է ղեկավարել երկիրը մինչև օրս։

Սափարմուրատ Նիյազով, Թուրքմենստան



1985 թվականին Սափարմուրատ Նիյազովը դարձավ Խորհրդային Թուրքմենստանի կառավարչ։ 1990 թվականին նա հաղթեց նախագահական ընտրություններիում. ըստ պաշտոնական տվյալների, նա հավաքել էր ձայների 98,3% -ը։ 1992 թվականին Թուրքմենստանը հաստատեց սեփական սահմանադրությունը և Նիյազովը կրկին հաղթեց ընտրությունները՝ այս անգամ 99,5% ձայներով։

1994 թվականին անցկացված հանրաքվեի հաստատումով Նիյազովը իր լիազորությունների ժամկետը երկարացրեց մինչև 2002 թվական՝ առանց ընտրությունների։ Սակայն արդեն 1999 թվականին երկրի խորհրդարանը կեղմ քվեարկեց Նիյազով՝ մինչև մահը կառավարելուն։ Նիյազովին երկրում անվանում էին «Թուրքմենբաշ», ինչը թարգմանաբար նշանակում է «թուրքմենների ղեկավար»։

Սափարմուրատի միակ որդի ձեռնպահ էր մնում երկրի քաղաքական կյանքին մասնակցությունից մինչև 2006 թվականը։ Այդ տարի նա առաջին և վերջին անգամ բանակցություններ վարեց Թուրքմենստանի անունից՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։

Որոշ փորձագետներ մատնանշում էին այն հավանականությունը, որ ավագ Նիյազովը որդուն պատրաստում է նախագահությանը։ Սակայն երբ Սափարմուրատ Նիյազովը հանկարծամահ եղավ 2006 թվականին, նրա որդին նույնիսկ թեկնածություն չդրեց՝ նախագահական ընտրություններում։

Ըստ Թուրքմենստանի Սահմանադրության, նախագահի մահից հետո նախագահի պաշտոնը պետք է զբաղեցներ Մեջլիսի (Խորհրդարանի) Նախագահը, սակայն նրա դեմ քրեական գործ հարուցեցին՝ մեղադրելով պաշտոնական դիրքի և լիազորությունների չարաշահման մեջ։

Թուրքմենստանի նախագահ դարձավ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը` Նախարարների Պալատի նախկին փոխնախարար և Առողջապահության Նախարար։ Նիյազովի մահից հետո հենց նա էի վերջինիս թաղման արարողության կազմակերպիչը։

Հետագայում Բերդիմուհամեդովը հաղթեց նախագահական ընտրություններում 2007 (ձայների  89,23%) և 2012 (ձայների 97,14%) թվականներին։

Նիյազովի կառավարման արդյունքում Թուրքմենստանը դարձավ աշխարհի ամենառեպրեսի երկրներից մեկը։

Նախագահ նշանակվելուց հետո Բերդիմուհամեդովը վերափոխումներ արեց՝ հիմնականում ուղղված նախորդ նախագահի անձի պաշտամունքը թուլացնելուն։ Ինչպես հայտնում է «Human Rights Watch» -ը, Բերդիմուհամեդովը անսահմանափակ իշխանություն ունի և ամբողջովին կառավարում է երկրի թէ՛ քաղաքական և թէ հասարակական կյանքը։

Կիմերի Դինաստիա, Հյուսիսային Կորեա



Կիմ Իր Սենը ղեկավարել է Հյուսիսային Կորեան 1945 թվականից, երկրի՝ Հյուսիսային և Հարավային մասերի բաժանվելու օրվանից։ Նրա զբաղեցրած պաշտոնի անվանումը բազմիցս փոխվել է՝ սկսած Հյուսիսային Կորեայի Ժամանակավոր Ազգային Կոմիտերի նախագահից մինչև Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական Կոմիտեի Գլխավոր Քարտուղար, Նախարարների Կաբինետի Նախագահ և երկրի նախագահ՚։

Երկրի նախագահի պաշտոնը նա զբաղեցրել է 1972 թվականին։ Իր կառավարման առաջին օրերից Կիմ Իր Սենը և իր հարազատները երկրում հաստատել են տոտալիտարական ռեժիմ, որտեղ երկրի առաջնորդի անձը պաշտամունքի է վերածված։

1980 թվականին կայացած, կուսակցության վեցերորդ համաժողովի ժամանակ, Կիմ Իր Սենը իր իրավահաջորդ հայտարարեց որդուն՝ Կիմ Չեն Իրին։  Կիմ Չեն Իրը Հյուսիսային Կորեայում զբաղեցրել է բազում կառավարող պաշտոններ, իսկ 1991 թվականի նշանակվել է Կորեական Ազգային Բանակի գլխավոր հրամանատար։

Երբ Կիմ Իր Սենը սրտի կաթվածից մահացավ 1994 թվականի հուլիսի 8 –ին, վարջինիս տեղը պաշտոնապես զբաղեցրեց Կիմ Չեն Իրը։ Հոր մահի կապակցությամբ Կիմ Չեն Իրը եռամյա սուգ հայտարարեց Հյ. Կորեայում։ 1998 թվականին Կիմ Իր Սենը կնքվեց որպես «Հյուսիսային Կորեայի հավերժական նախագահ»։

Ինչպես Կիմ Իր Սենի, այնպես էլ Կիմ Չեն Իրի կառավարման ընթացքում երկրում շարունակվեց կառավարիչի անձի պաշտամունքի քաղաքականությունը։

Կիմ Չեն Իրը իրեն իրավահաջորդ էր ընտրել ավագ որդում՝ Կիմ Չոն Նամային, սակայն նախագահի ընտրությունը փոխվեց այն բանից հետո, երբ ավագ որդուն ձեռբակալեցին Ճապոնիայում՝ կեղծ անձնագորվ սահման հատելու համար։ Ըստ վարկածներից մեկ, Կիմ Չոն Նաման ցանկանում էր Դիսնեյլենդ գնալ։

2009 թվականին Կիմ Չեն Իրը հայտնեց կուսակցության ղեկավարներին, որ իրեն իրավահաջորդ է ընտրել երկրորդ որդուն՝ Կիմ Չեն Ընին։

Հենց նա էլ դարձավ Հյուսիսային Կորեային Գերագույն առաջնորդ հոր մահից հետ՝ 2011 թվականի դեկտեմբերի 17 –ին։

Իր կառավարման ընթացքում Կիմերի Դինաստիան դաժանաբար սահմանափակել է Հյուսիսային Կորեային բնակիչների իրավունքները։ 2014 թվականին ՄԱԿ –ի Գլխավոր Հանձնաժողովը հաստատեց, որ Հյուսիսային Կորեայում իրականացվող մարդու իրավունքների ղաղտումներ նմանը չունի ժամանակակից աշխարհում։

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян