Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Քաղաքական «արջաքուն»

АНАЛИТИКА

Երեկ հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան հերթական կանխորոշված ընտրությունները: Անակնկալներ բնականաբար չգրանցվեցին, և «ընտրվեցին» վարչախմբի առաջադրած կամ հովանավորյալ թեկնածուները: Հենց այս փաստի վրա մշտապես պետք է հրավիրել հայաստանյան հասարակության ուշադրությունը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում հասարակական մեծ ակտիվություն է առաջանում միայն համապետական ընտրությունների ժամանակ, ընդ որում սա վերաբերվում է նաև քաղաքական կազմակերպություններին և քաղաքական կյանքին: Համապետական ընտրություններից հետո քաղաքական կյանքը պարփակվում է Ազգային Ժողովում և ներկուսակցական անցուդարձերում:

Նման պայմաններում պետք է խոստովանել, որ Հայաստանում քաղաքական գործընթացը կրում է հատվածային բնույթ: Այս իրավիճակի մեղավորներն, անշուշտ, առկա վարչակարգն ու իր արբանյակներն են, որոնք ամենայն հավանականությամբ ծրագրված կերպով արմատավորել են այն մտայնությունը, թե տեղական նշանակության իրադարձությունները՝ լինի դա ընտրություն, թե ցանկացած այլ քաղաքական գործընթաց, ընդամենը «ուղեկցող» բնույթ են կրում և էական նշանակություն չեն կարող ունենալ: Արդյունքում՝ համայնքային ընտրություններում հայաստանյան տարբեր քաղաքական կազմակերպությունների ներգրավվածությունը մոտենում է զրոյի: Նման իրավիճակը բերում է երկու վտանգավոր հետևանքի:

Նախ, ի տարբերություն իր քարոզի, վարչակարգը փայլուն կերպով հասկանում է տեղական կամ համայնքային քաղաքականության նշանակությունը՝ իշխանության պահպանման և վերարտադրման համար: Սա է պատճառը, որ վարչախմբի հետ առավելագույնս սերտաճած Հանրապետական կուսակցությունը ցանկացած հնարավորություն օգտագործում է՝ տեղերում «իր մարդուն» ունենալու համար, միաժամանակ քարոզելով, որ տեղական ընտրությունները բնականաբար համեմատական չեն համապետականների հետ: Մինչդեռ, իրականում հասկանալի է, որ առկա վարչակարգը հիմնված է «ձայն բերող» գյուղապետերի, քաղաքապետերի և մարզպետների վրա: Հենց նշվածի արդյունքում էլ ձևավորվում է օրինակ, Սուրիկ Խաչատրյանի և իր նմանների «անձեռնմխելիությունը»:

Հաջորդ վտանգավոր հետևանքը ուղղակիորեն վերաբերվում է իշխանական կամ վարչակարգային շրջանակներից դուրս գտնվող քաղաքական կազմակերպություններին: Վերջիններս յուրաքանչյուր համապետական ընտրությունից հետո «արջաքուն» են մտնում՝ սպասելով հաջորդ ընտրությանը: Արդյունքում, ինչպես արդեն նշվեց, տեղերում քաղաքական կյանքը կանգ է առնում, ապա սկսում է արթնանալ նախընտրական քարոզարշավների ժամանակ: Հասկանալի է, որ նման պայմաններում շատ կարճ ժամանակահատված տևող լայն հասարակական նախընտրական գործընթացները հազիվհազ տեղավորվում են պոպուլիզմի և դեմագոգիայի շրջանակներում:

Սակայն հայաստանյան քաղաքական գործիչների և կազմակերպությունների կողմից պարբերաբար կրկնվող այս գործունեությունը վաղուց արդեն սպառել է իրեն և վերածվել է նվազագույն շեմը հաղթահարելու և խորհրդարանում հայտնվելու գործընթացի, որը միայն վերապահումներով կարելի է համարել քաղաքական անցուդարձ, քանի որ հաճախ հենց վարչակարգն է որոշում, թե որ գործիչը կամ քաղաքական կազմակերպությունը պետք է հայտնվի խորհրդարանում:

Եզրափակելով՝ ընդամենը կցանկանայինք նշել, որ քաղաքական գործընթացը մշտապես փոփոխվող հասարակական-քաղաքական անցուդարձերին համահունչ քայլ ու կենսակերպ է ցանկացած քաղաքական միավորի համար, որը կախված իրավիճակից, պետք է ընդունի մրցակցային կամ մասնակցային բնույթ: Հենց այսպիսի սկզբունքներով, քաղաքական միավորների ստեղծման պարագայում է միայն, որ Հայաստանում հնարավոր կլինի խոսել շարունակական քաղաքական կյանքի մասին:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем