Շտայնմայերը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու մասին Թուրքիայի պահանջը
ПОЛИТИКАԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը խստորեն արձագանքել է Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Deutsche Welle-ն, Շտայնմայերը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի օրենսդիրների մուտքը ռազմաբազա, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինվորները հետ կքաշվեն այնտեղից:
«Քանի որ Ինջիրլիքում օտարերկրյա զինվորական առաքելությունների հարցը հաստատում է դաշնային խորհրդարանը, ապա անհրաժեշտ է, որ պատգամավորները կարողանան այցելել առաքելության վայր»,- ասել է Շտայնմայերը:
Նա մերժել է Չավուշօղլուի պահանջը` Գերմանիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հրաժարվելու վերաբերյալ: «Չեմ կարծում, որ դա որևէ կապ ունի խնդրի հետ և այս մասին ասել եմ իմ թուրք գործընկերոջը»,- հայտարարել է Շտայնմայերը:
Նախօրեին Չավուշօղլուն հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ պաշտոնական Անկարան գերմանացիպատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիքի ռազմաբազա այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունըհրաժարվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Անդրադառնալով գերմանացի պատգամավորների մուտքը< /i>Ինջիրլիքի ռազմաբազա թույլ տալու հարցին` Թուրքիայի արտգործնախարարն ասել է. «Դա կախված է Գերմանիայի կողմիցձեռնարկվելիք քայլերից: Եթե նրանք անհրաժեշտ քայլերի դիմեն, ապա մենք հնարավոր կդարձնենք այցը: Սակայն,դժբախտաբար, պետք է ասեմ, որ նրանք, ովքեր միջամտում են և մանիպուլացնում են մեր պատմությունն անարդար ձևով, այցկատարելու թույլտվություն չեն ստանա»: Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Չավուշօղլուինախանշած «անհրաժեշտ քայլերը» ենթադրում են, որ Գերմանիայի կառավարությունը հեռացնի իրեն Հայոց ցեղասպանությունըճանաչղ Բունդեսթագի բանաձևից և հստակեցնի, որ կառավարությունը չի աջակցում դրան:
Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցը քննարկվեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակումՎարշավայում տեղի ունեցած Մերկել-Էրդողան հանդիպման ժամանակ: Թուրքական աղբյուրների համաձայն` Էրդողանըպայման է դրել Մերկելի առաջ` կառավարության անունից հայտարարություն անել այն< i> մասին, թե Հայոց ցեղասպանությունըճանաչելու մասին Բունդեսթագի որոշումը չի արտահայտում Գերմանիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը:Մերկելը, սակայն, մերժել է այդ առաջարկը:



