Մրայա Քերիի ավագ քրոջը ձերբակալել են մարմնավաճառությամբ զբաղվելու համար
ЛАЙФՄրայա Քերիի մեծ քույրը երգչուհու համար խնդիրներ է ստեղծում։ 55-ամյա Ալլիսոն Քերին ձերբակալել են Նյու-Յորք մարմնավաճառությամբ զբաղվելու համար։ Կնոջը ձերբակալել էին այն բանից հետո, երբ նա իր ծառայություններն էր առաջարկում համացանցում, այնուհետև եկել էր հյուրանոց, որտեղ իրեն սպասում էր քաղաքացիական հանդերձանքով ոստիկանը։
Շերիֆի խոսքերով ձերբակալվելուց անմիջապես հետո, կինը նշել է, որ Մրայա Քերիի քույրն է։ Կինը, համացանցում առաջարկելով իր ծառայությունները, թաքցնում էր, որ հիվանդ է ՁԻԱՀ-ով։
Ալիսսոնի դատը կկայանա օգոստոսի 30-ին։ Արդյոք հանրահայտ քույրը կփորձի՞ օգնել Ալիսոնին, դեռևս հայտնի չէ։ Մրայա Քերին միշտ հոգ է տանում իր մտերիմների նկատմամբ։ Վերջինս մի քանի փորձ է արել քրոջը թմրամիջոցների կախվածությունից բուժելու համար, ինչից հետո սկսել է անտեսել քրոջ խնդրանքները՝ գումարով օգնելու հարցում։



