ՀՀ Նախագահը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
ПОЛИТИКАՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր հանդիպում է ունեցել նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 27-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Մասիս Այվազյանի, Անժելա Խաչատրյանի և Հովհաննես Ղազարյանի հետ: Նույն օրը ՀՀ Նախագահը հանդիպել էր նաև ՀՀՇ ներկայացուցիչների և ՀՔԴՄ ներկայացուցիչների հետ։
Օգոստոսի 26-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացը քննարկել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»և «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։



