Իսկական ջենթլմենների 25 կանոնները
ЛАЙФՎերջին հարյուրամյակի ընթացքում էթիկայի կանոնները բավականին փոխվել են և այսօր մենք ձեզ հետ կկսիվենք ամենագլխավոր կանոններով, որոնք ցանկացած ջենթլմեն անգիր գիտի:
Այս կանոններն առաջին անգամ հրատարակվել են 1875 թվականին «Էթիկայի կանոնների ուղեցույց ջենթլմենների համար» գրքում:
Եկեք բոլորս քաղաքավարի լինենք և հետևենք հետևյալ կանոններին.
-
Անքաղաքավարության գագաթնակետն այն է, երբ զրույցի ժամանակ ձեր զրուցակցի վրա ուշադրություն դարձնելու փոխարեն նայում եք ձեր ժամացույցին, ծխախոտին կամ էլ նոթատետրին: Եթե նույնիսկ ձանձրանում եք, ցույց մի տվեք դա:
-
Երբեք մի’ ընդհատեք խոսակցին: Երբեմն նույնիսկ խոսելու ընթացքում պարզաբանում պահանջելը կարող է անքաղաքավարի թվալ:
-
Մի’ փորձեք ձեր տեսակետն առաջ տանել ձայնը բարձրացնելով, հանդուգն պահվածքով կամ էլ ուղղակի լռելով: Փորձեք միշտ նուրբ և համեստ լինել:
-
Երբեք մի՛ խոսեք ձեր անձնական բիզնեսի կամ մասնագիտության մասին, եթե ձեզ չեն հարցնում:
-
Կրթված և խելացի ջենթլմենը միշտ զուսպ է: Նույնիսկ եթե նա իրեն ավելի բարձր է համարում տվյալ իրավիճակի համար, նա միևնույն է երբեք ցույց չի տալիս դա: Նա չի խոսի այն թեմայից, որին իր զրուցակիցը չի տիրապետում: Ջենթլմենի ասած ցանկացած նախադասությունը լի է զսպվածությամբ և դիմացինի կարծիքի հանդեպ հարգանքով:
-
Բացի ճիշտ խոսակից լինելը կարևոր է նաև լավ ունկնդիր լինելը: Լսողության կարողություն ունենալը լավ հասարակությանը պատկանելու նշան է: Այս հմտությունն օգնում է ձեզ դառնալ լավ զրուցակից:
-
Երբեք մի՛ լսեք այն խոսկցությունը, որը դուք չպետք է լսեք:
-
Միշտ փորձեք համառոտ լինել: Խուսափեք երկարաշունչ և ոչ պատշաճ մեկնաբանություններ տալուց:
-
Շողոքորթությունն ընունելով՝ դուք ընդունում եք ձեր հիմարությունն ու մեծամտությունը:
-
Նույնիսկ եթե վստահ եք, որ ձեր զրուցակիցը սխալ է, փորձեք հանգիստ մնալ և ձեր կարծիքը արտահայտել՝ առանց խոսակցությունը անձնական դարձնելու:
-
Քաղաքական հայացքներ ունենալը լավ է, սակայն դա ամենուրեք ցույց մի՛ տվեք: Ոչ մի դեպքում մի ստիպեք մարդկանց համաձայնվել ձեզ հետ: ուղղակի լսեք նրանց, ում կարծիքները չեն համապատասխանում ձեր կարծիքին և փորձեք հանգիստ մնալ: Կարող եք թույլ տալ ձեր զրուցակցին կարծել, որ դուք վատ քաղաքական գործիչ եք, սակայն միևնույն ժամանակ երբեք նրան թույլ մի տվեք կասկածի տակ դնել այն փաստը, որ դուք ջենտլմեն եք:
-
Մի՛ համեմատեք ձեր ընկերներին: Մի փորձեք նրանցից մեկին ավելի բարձր դասել, իսկ մյուսին իջեցնել:
-
Հեռու մնացեք այն թեմաներից, որոնք կարող են վշտացնել այդ քննարկմանը մասնակցող մարդկանց: Ջենթլմենները երբեք չեն զրպարտում և զրպարտանքներ չեն լսում:
-
Նույնիսկ իմաստուն մարդու հետ զրույցը կարող է ձանձրալի դառնալ, եթե նա ողջ ըննթացքում փորձում է ուշադրության կենտրոնում լինել:
-
Խուսափեք անընդհատ մեջբերումներ և ցիտատներ բերելուց: Դրանք կարող են զրույցին հետաքրքիր հավելում տալ, սակայն երբ դրանք հաճախակի բնույթ են կրում, դառնում են հոգնեցուցիչ և անհամ:
-
Մանրախնդիր մի՛ եղեք: Դա ոչ թե ինտելեկտի, այլ հիմարության նշան է:
-
Լավ տիրապետեք ձեր մայրենի լեզվին, սակայն այն ձևական և ցուցադրական մի՛ դարձրեք:
-
Մի՛ ուղղեք ուրիշների սխալները: Ուրիշների սխալները մատնանշելը անդաստիարակության նշան է:
-
Եթե դուք ձեր գործի մասնագետն եք կամ գիտնական եք, մի՛ խոսեք տեխնիկական տերմիններով: Մարդիկ ձեզ չեն հասկանա և դուք անտակտ կերևաք: Այնուամենայնիվ, եթե պատահաբար բարդ տերմին եք օգտագործում, մի՛ բացատրեք այն: Ոչ ոք ձեզ շնորհակալություն չի հայտնի իրենց անտեղյակությունն ի ցույց դնելու համար:
-
Գլուխ մի՛ գովեք: Մի՛ խոսեք ձեր հարստության, կապերի կամ այլ ռեսուրսների մասին:
-
Մի՛ փորձեք շատ լուրջ և կարևոր մարդ ձևանալ: Փորձեք վարվել այն հասարակության կանոններով, որտեղ որ գտնվում եք, եթե դա չի հակասում ջենթլմենների կանոններին:
-
Եթե զգում եք, որ խոսակցության ընթացքում զայրանում եք, կա՛մ փոխեք թեման, կա՛մ էլ լռեք:
-
Խուսափեք շատ անձնական թեմաներից:
-
Թեև ճանապարհորդելը ընդլայնում է մարդու մտահորիզոնը, զրուցելիս անընդհատ մի՛ կրկնեք «Երբ ես Փարիզում էի», «Իտալիայում նման հագուստ չեն կրում» և նման այլ արտահայտություններ:
-
Մի՛ բամբասեք: Կանանց բամբասանքը իհարկե նողկալի է, սակայն տղամարդկանց բամբասելը ուղղակի անընդունելի է:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



