Վանաձորի քաղաքապետարանում տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել .«Հայկական ժամանակ»
ПОЛИТИКА«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տևական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն Է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել Է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։
Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել Է այն պատճառով, որ հողի հարկի և գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի Է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր տեղեկություններով, սակայն, Սամվել Դարբինյանը միտումնավոր Է աշխատավարձերը բարձրացրել իմանալով, որ չունի դրա հնարավորությունը։ Նա նախ որոշել Է հեռանալուց առաջ «լավություն» անել քաղաքապետարանի աշխատողներին, այնուհետև վատություն անել հաջորդ քաղաքապետին գիտակցելով, որ իրեն հաջորդողը չի կարող այդ գումարը վճարել և կընկնի վատ վիճակի մեջ։ Արդյունքում քաղաքապետարանի աշխատակազմն իրեն լավ կհիշի»,–գրում է թերթը։



