Ереван, 21.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սասնա ծռերի» գործողության գլխավոր խնդիրը կապված էր Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացներով. քաղտեխնոլոգ

ИНТЕРВЬЮ

Past.am-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

-Ամառը միշտ պասիվ շրջան է ներքաղաքական կյանքում: Նկատի ունենալավ «Սասնա ծռերի» գործողությունները՝ կարո՞ղ ենք ասել, որ այս տարի այդպես չեղավ: Ինչո՞վ էր պայմանավորված գործողության ժամանակահատվածը: Ի՞նչ ազդեցություն ունեցավ այն քաղաքական կյանքում:

-Ես կարծում եմ՝ ժամանակաշրջանը պայմանավորված էր ստեղծված արտաքին քաղաքական իրավիճակով: Բազմիցս առիթ ունեցել եմ ասել, որ «Սասնա ծռերի» գործողության գլխավոր խնդիրը, այնուամենայնիվ, կապված էր Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացներով: Եթե հիշում եք, ամառվա առաջին ամիսներին այդ ամենը գնում էր մեզ համար բավական անբարենպաստ ֆոնի վրա: Մենք կարդում էինք, որ հայերիս համար վատ տարբերակներ են առաջարկվում:

Ինչքան էլ դա առաջին հայացքից ուներ ներքաղաքական երանգ, ես կարծում եմ, որ ավելի շատ հետապնդել է արտաքին քաղաքական նպատակներ: Ես հիմա չեմ ուզում ասել, որ դրա արդյունքում ինչ-որ գործընթացներ կանգնեցին, բայց, իմ կարծիքով, նշածս պատճառներով էր պայմանավորված: Բացի այդ, ըստ իս, ամառվա այդ սեզոնում ուժային կառույցների ուշադրությունը բթացված էր: Անակնկալի գործոնը մեծ նշանակություն ունի, երբ ռազմական գործողություն ես անում: Այս անգամ ոչ ոք չէր հայտարարում, որ թեժ ամառ կամ թեժ աշուն է լինելու:

-Սէֆիլյանի ձերբակալումն արտաքի՞ն հանգամանքներով էր պայմանավորված:

-Այդ գործոնը կար, քանի որ Սէֆիլյանի քաղաքական հայտարարություններում Ղարաբաղի թեման գերակշռում էր: Նա առաջինը հայտարարեց տարածքային կորուստների մասին: Սերժ Սարգսյանի՝ ինքնաթիռում արված հայտնի հարցազրույցից հետո էլ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ կամավորների է հավաքում: Այսինքն՝ Սէֆիլյանը ցույց տվեց, որ պատրաստ է թեման բարձրաձայնել և բոլոր միջոցներով պայքարել: Իր մեկուսացումը նաև դրանով էր պայանավորված:

-Ո՞ւր հասան հուլիսի 17-ին սկսված գործընթացները: Ինչպե՞ս եք գնահատում Ազատության հրապարակի վերջին հանրահավաքները, դրանցում հնչող ելույթների շեշտադրությունները:

-Հասարակությունը տարբեր կերպ էր ընկալում «Հիմնադիր խորհրդարանին» զինված պայքարից հետո և առաջ: Բայց այսօր, երբ ճնշված է ապստամբությունը, ամեն ինչ վերադառնում է ի շրջանս յուր, նորից մարդիկ նույն կերպ են ընկալում: Մենք տեսնում ենք պերմանենտ հանրահավաքներ, որտեղ այնքան էլ շատ մարդ չի հավաքվում: Քաղաքական իրավիճակը երկրում, այնուամենայնիվ, փոխվել է: Իշխանության համար վտանգավոր նախադեպ է ստեղծվել: Չեմ կարծում՝ իշխանությունը դրա մասին կմոռանա կամ դա աննկատ կանցնի: Որոշակի ազդեցություններ հետագայում այդ ամենը կունենա, հատկապես, որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են: Բայց «Հիմնադիր խորհրդարանի» գործողությունների, նրանց ելույթների հանդեպ մարդկանց վերաբերմունքը նույնն է, ինչը եղել է նախքան «Սասնա ծռերի» գործողությունը: Քանի որ նորություններ չկան, մարդկանց այն քանակը, որը կար ապստամբության սկզբնական օրերին, չի ապահովվում: Նոր գաղափարներ են պետք, նոր էմոցիոնալ ֆոն:

-Իսկ նոր ձևավորված քաղաքական խորհուրդը կօգնի՞:

-Ես այն կարծիքն ունեմ, որ առաջնորդների խնդիր կա, որոնց կհավատան և կգնան նրանց հետևից: Հարթակային նոր լիդերներ կամ տիտղոսայինն ընդդիմադիր լիդերներ չառաջացան այս շարժման ընթացքում: Մեր ժողովրդի մենթալիտետն այնպիսին է, որ միշտ լիդեր է ման գալիս: Նման պակաս կա:

- Պավլիկ Մանուկյանը կամ Արայիկ Խանդոյանը կարո՞ղ են ունենալ նման հավակնություններ:

-Մի քիչ կասկածում եմ, թե որքանով նրանք կլինեն քաղաքական լիդերներ: Նրանք կարող են ուժեղացնել որևէ առաջնորդի՝ կանգնելով նրա կողքին, բայց անձամբ լիդերի պոտենցիալ չեմ տեսնում Ձեր կողմից նշված անձանց մեջ:

-Հուլիսյան օրերին քաղաքական դաշտն ադեկվա՞տ դրսևորեց իրեն:

-Քաղաքական դաշտն իրենց ոչ մի կերպ չդրսևորեց: Այդ ամբողջ երկու շաբաթը մեդիադաշտը լցված էր միայն վերլուծաբանների, փորձագետների մեկնաբանություններով, քաղաքական ոչ մի ֆիգուր կարծիք չհայտնեց: Քաղաքական դաշտն արժեզրկվեց, երևաց, որ այն դեգրադացված է: Ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունն ու տիտղոսային ընդդիմությունը ղեկավարվում են նույն տեղից: Իմ ասածը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանի մասին չէ, որը բավականին լուրջ խնդիրներ լուծեց: Իր՝ միակ ընդդիմություն լինելու հավակնությունները նա կարողացավ վերածել ռեալ գործերի: Նիկոլ Փաշինյանը կարողացավ ընդդիմադիր դաշտի լայն հատված գրավել՝ նեղացնելով ՀԱԿ-ի տարածքը:

-Նկատելի է, որ այսօր ընդդիմադիրներն ավելի շատ են իրար քննադատում: Մենք տեսնում ենք ՀԱԿ-ՔՊ քննադատությունները, Արմեն Մարտիրոսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև խնդիր եղավ: Ի՞նչն է պատճառը:

-Այստեղ մի քանի պատճառ կա: Գլխավոր պատճառն այն է, որ ընդդիմադիր դաշտը հասկացել է՝ ընդդիմադիր քվոտան ապագա խորհրդարանում այնքան էլ շատ չէ, ոչ բոլորը կտեղավորվեն դրա մեջ: Ձեր բոլոր օրինակները կապված էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ:

Ինչ-որ փուլում, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն վերլուծեցին իրավիճակը և հասկացան, որ ընդդիմադիր դաշտի զգալի մասը վարկաբեկված է և չի առաջացնում դրական էմոցիաներ բողոքավոր ընտրազանգվածի մոտ: Նիկոլը հայտարարեց, որ այս երկրին պետք է մեկ ընդդիմություն: Նա շատ հստակ կարմիր գիծ քաշեց իր և մնացած ընդդիմադիրների միջև, այսինքն՝ փորձեց առաջնորդի գործառույթ կատարել բողոքավոր ընտրազանգվածի մոտ:

Ըստ էության՝ նա փորձեց դաշտը դարձնել ոչ միայն սև ու սպիտակ, այլև մոխրագույն: Եթե ինքն ասում է, որ միակ ընդդիմությունն է, բնականաբար, պետք է պատրաստ լինի մյուս ընդդիմադիրների հարվածներին: Հիմա պայքարը գնում է ընդդիմադիր զանգվածի ձայների համար: Ընդդիմության ինչ-որ հատված փորձում է իշխանության հետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Օրինակ՝ այդ «4+4+4» ձևաչափի քննարկումները, որոնք պայմանավորվածություն են՝ հետագայում արևի տակ իրենց տեղն ունենալու համար:

-Այս անգամ ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրներն ավելի ակտիվացան: Ի՞նչ իրավիճակ է փոխվել:

-Ես կարծում եմ, քանի որ տեղական ընտրությունները մոտ են համապետական ըտրություններին, ըստ նոր Սահմանադրության՝ պառլամենտական ընտրությունները համարվում են գլխավորը: Սա ապագա խորհրդարանական ընտրությունների քարոզչական և կազմակերպչական աշխատանքի առաջին փուլն է: Եթե դու հիմա ես սկսում աշխատել Վանաձորում և Գյումրիում, ժամանակն այնքան կարճ է, որ դժվար թե քեզ մոռանան մինչև ԱԺ ընտրություններ: Սա նախերգանք է, ինչպես ասում են ռուսները՝ разведка перед боем: Նիկոլենք բավականին պատկառելի ձայներ հավաքեցին Հրազդանում: Դա նրանց համար եղավ հիմք և բազա:

Չեմ կարծում, թե ընդդիմությունը հույս ունի շատ ձայներ հավաքել, բայց սա սկիզբ է: Մի հարց էլ կա. գոյություն ունեն նոր ընդդիմադիր ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», որոնք իրենց անվան ճանաչելիությունը բարձրացնելու խնդիր ունեն: Այդ ճանաչելիության լավագույն միջոցը ՏԻՄ ընտրություններին մասնակցելն է: Ավանդական ընդդիմադիրները, որոնք հիմնականում մասնակցում են այն համայնքներում, որտեղ կա ավագանի, կգնան պայմանավորվածությունների՝ փորձելով ապահովել իրենց քվոտան: Նրանք մասնակցում են այնտեղ, որտեղ ստացել են հույսեր կամ խոստումներ:

Հարցազրուցը՝ Լևոն Փանոսյանի

Какой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе