Մոնղոլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականին
ОБЩЕСТВОՄոնղոլիայի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Նասամբաթ Օյունբաթն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականին և դեմ է ռուս մարզիկների որակազրկամանը:
«Միջազգային օլիմպիական կոմիտեի և միջազգային արբիտրաժային դատարանի որոշումն անհասկանալի է մեզ համար: Մենք ցանկանում ենք բողոքարկել այդ որոշումը և մեր աջակցությունը հայտնել Ռուսաստանի պարալիմպիկ հավաքականին: Իհարկե, դեմ ենք դոպինգի օգտագործմանը, սակայն մեր դիրքորշումը չհայտնել չենք կարող: Հույս ունենք, որ ռուս մարզիկները կապացուցեն իրենց անմեղությունը և նրանց կկարողանանք տեսնել Ռիոյում»,-ասել է Նասամբաթ Օյունբաթը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Մոնղոլիայի պարալիմպիկ կոմիտեի լրատվության բաժինը:
Միջազգային արբիտրաժային դատարանը չի ընդունել Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի բողոքարկումը և որոշում է կայացրել, որ Ռուսաստանը հանդես չի գա Ռիո Դե Ժանեյրոյում: Այս որոշումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշեց որ ռուս մարզիկների համար կկազմակերպի պարալիմպիկ խաղեր:



