Իտալիայի՝ երկրաշարժից ավերված քաղաքների վերականգնումը կսկսվի գարնանը
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայում երկրաշարժից տուժած Ամատրիչե քաղաքի քաղաքագլուխ Սերջո Պիրոցին խոստացել Է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տանիքից զրկված բնակիչները վրանային ավանում կմնան մեկ ամսից ոչ ավելի. առաջիկայում կորոշվի անվտանգ տարածք կհատկացվի փայտեր տներ տեղադրելու համար, որտեղ ժամանակավորապես կբնակվեն տուժածները:
«Ես պնդում եմ, որ փայտե տները հավաքվեն քաղաքից ոչ հեռու: Մարդիկ պետք Է տներին մոտիկ լինեն, իրենց հողի վրա»,-ասել Է Պիրոցին:
Կառավարությունն իր հերթին հայտարարել Է, որ ավերված քաղաքների վերականգնումը կսկսվի արդեն գալիք գարնանը: Իշխանություններն ընդգծել են, որ քանդված բնակավայրերի ամբողջական վերականգնումը նախընտրում են նոր քաղաքների կառուցումից («նոր քաղաքի» սխեման ընտրվել Է 2009 թվականին Ակվիլի երկրաշարժից հետո): Փայտե տները, որոնք առավել անվտանգ են սեյսմիկ ռիսկերի տեսակետից, տեղադրվել Էին յոթ տարի առաջ տարերային աղետից ամբողջովին տուժած Օննա ավանում:
Ինչպես հաշվել Է Corriere della Sera թերթը, 40 քառակուսի մետր տարածքով փայտե տներն արժեն 55 հազար եվրո: Ընդամենը ենթադրվում Է տեղադրել 35 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 700 տուն: Շատ ավելի Էժան են նստում երկաթե կոնտեյներները, որոնք հաճախ են օգտագործվում երկրաշարժերից հետո, սակայն դրանք անհամեմատ պակաս հարմարավետ են, հատկապես եթե դրանցում ստիպված են լինում երկար ժամանակ ապրել ու նաեւ ձմեռային շրջանում:
Ինչպես հայտնել Է Corriere della Sera թերթը, երկրի վարչապետ Մատեո Ռենցին նշանավոր ճարտարապետ Ռենցո Պիանոյի հետ խորհրդակցել Է երկրաշարժի հետեւանքները վերացնելու հարցերի շուրջ:
6,0 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը տեղի Է ունեցրել օգոստոսի 24-ին տեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին), դրան հետեւել Է 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը եւ մի շարք հզոր հետցնցումներ:
Երկրաշարժը, որն ընդգրկել Է Ապենինյան լեռնաշղթայի ընդարձակ գոտին, զգալի ավերածությունների Է հանգեցրել Իտալիայի կենտրոնի ոչ մեծ լեռնային քաղաքներում: Աղետի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել Է 291 մարդ, շուրջ 500-ը տուժել են, օթեւանից զրկվել Է ավելի քան 2 հազար մարդ: Աղետի գոտում շարունակվում Է փլվածքների հավաքումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



