Ռոմանտիկա` MTV VMA 2016-ում․ Դրեյքը հրապարակավ սեր է խոստովանել Ռիհաննային ու համբուրել նրան (լուսանկար)
ФОТОԼife.panorama.am-ը գրում է.
Սքուեր Գարդեն համալիրում նախօրեին տեղի ունեցած MTV Video Music Awards 2016 մրցանակաբաշխությունը եղել է նաև շատ ռոմանտիկ միջոցառում, որի գլխավոր հերոսներն են եղել Դրեյքն ու Ռիհաննան, որոնց համատեղ բեմ դուրս գալը քննարկում են միջազգային լրատվամիջոցները։
Ռիհաննան մրցանակաբաշխությանն արժանացել էր Մայքլ Ջեկսոնի անվան հատուկ մրցանակի՝ The Video Vanguard Award, որը նրան հանձնելու պատիվը տրվել էր, իհարկե, Դրեյքին։
Չնայած այն հանգամանքին, որ Դրեյքն ու Ռիհաննան մինչ այդ պահը պաշտոնապես չէին հաստատել իրենց հարաբերությունները, Ռիհաննային ուղղված Դրեյքի ելույթից հետո արդեն իսկ կասկած չկա, որ նրանց հարաբերությունները շատ լուրջ են։
«Ես սիրահարված եմ նրան 22 տարեկանից։ Նա իմ լավագույն ընկերն է և իսկական լեգենդ երաժշտական արդյունաբերության մեջ»,-ասել է Դրեյքը։
Ռիհաննան իր խոսքում շնորհակալություն է հայտնել Դեյքին՝ ջերմ խոսքերի համար, ու նշել, որ իր համար սա յուրահատուկ երեկո է։
Դրեյքը բեմում համբուրել է Ռիհաննային, և դահլիճը նրանց բեմից ճանապարհել է բուռն ծափահարություններով։









1
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
2
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
3
Почему наблюдательная миссия борется с другой наблюдательной миссией? «Паст»
4
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»
5
Какую альтернативу можно предложить исключительным условиям? «Паст»



