Հնդկաստանի իշխանությունները կին զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս կիսաշրջազգեստ չկրել
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Մշակույթի եւ զբոսաշրջության պետական նախարար Մահեշ Շարման հայտնել է, որ օտարերկրյա զբոսաշրջուհիներին խորհուրդ չի տրվում կիսաշրջազգեստ կրել փոքրիկ քաղաքներ այցելելիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Երբ օտարերկրյա զբոսաշրջիկը ժամանում է օդանավակայան, այդ կինը կամ տղամարդը գրքույկ է ստանում, որտեղ թվարկվում է, թե ինչ կարելի է անել եւ ինչ ոչ Հնդկաստանում գտնվելու ընթացքում: Այդ կանոնները խորհուրդ են ներառում` փոքր քաղաքում գտնվելիս գիշերը միայնակ չզբոսնել եւ չկրել այնպիսի հագուստ, ինչպիսին, օրինակ, կիսաշրջազգեստն է», — լրագրողներին հայտնել է Շարման:
Միաժամանակ նա բացասաբար է պատասխանել ճշգրտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ իշխանություններն օտարերկրյա զբոսաշրջիկների համար դրես-կոդ են մտցնում: «Մենք ինչո՞ւ պետք է մեզ թույլ տանք զբոսաշրջիկներին դրես-կոդ խորհուրդ տալ» — պատասխանել է պետական նախարարը:
Այդ հանձնարարականից բացի, Շարման մեկ ուրիշն էլ է ներկայացրել. նա զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել որպես չարամիտների դեմ նախազգուշական միջոց, լուսանկարել այն տաքսիների համարները, որոնցից օգտվում են եւ լուսանկարներն ուղարկել ընկերներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը կարողանա օպերատիվ կերպով հայտնաբերել հանցագործին:



