Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի գործողություններից 35 խաղաղ բնակիչ է զոհվել. AFP
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել սիրիական Ջաբարլուս քաղաքից դեպի հարավ գտնվող քրդերի դիրքերի Թուրքիայի կողմից հրետակոծությունների և ավիահարվածների արդյունքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին օգոստոսի 28-ին հաղորդել է Agence France-Presse-ն (AFP)։
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ թուրքական ուժերի գործողության արդյունքում ևս 50 խաղաղ բնակիչներ վիրավորվել են։
Ինչպես նախկինում հաղորդել է թուրքական Hürriyet թերթը, Սիրիայի տարածքում են գտնվում Թուրքիայի էլիտար զորքերի 400 զինծառայողներ և 50 միավոր զրահատեխնիկա։
ԻՊ-ի մարտիկներից Սիրիան ազատագրելուանվան տակ Թուրքիայի զինված ուժերըօգոստոսի 24-ին «Եփրատի վահան» կոչվածռազմական գործողությամբ ներխուժել են սիրիական Ջարաբուլուս քաղաք:
Միջազգային, ինչպես նաեւ թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների համաձայն` Սիրիա ներխուժելու Թուրքիայի իրական նպատակըհյուսիսային շրջանները քրդերից մաքրելն է: Անկարան հայտարարել է, որ թույլ չի տա, որպեսզի սիրիացի քրդերը հիմնավորվենԵփրատի աջ ափում, ինչով կմեծանա թուրք-սիրական< i> սահմանում քրդական ինքնավարության ստեղծմանհավանակունությունը:



