Թուրքիայի իշխանությունները փոխել են դեսպաններին միաժամանակ 11 երկրներում
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական իշխանություններն իրականացրել են հերթական կադրային փոփոխությունները դիվանագիտական ոլորտում: 12 դեսպաններ հետ են կանչվել Անկարա, նաև նոր դիվանագիտական ներկայացուցիչներ են նշանակվել 22 երկրներում, գրում է Resmi Gazete թերթը:
Աղբյուրները նշում են, որ արտաքին գործերի նախարարության հրամանը` դեսպանների փոխարինման վերաբերյալ, նախապատրաստվել է դեռևս հունիսին, սակայն ռազմական հեղաշրջման փորձի պատճառով դրա հրապարակումը հետաձգվել էր:
Թուրքիայի նոր դեսպաններ են նշանակվել Լեհաստանում, Հունաստանում և ԱՄԷ-ում: Հետ են կանչվել Ֆրանսիայում, Պանամայում, Մակեդոնիայում, Մոզամբիկում, Նոր Զելանդիայում, Թունիսում, Բրունեյում, Իտալիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Մոլդովայում, Ադրբեջանում և Խորվաթիայում Թուրքիայի դեսպանները: Արտաքին գերատեսչությունը նոր դեսպաններ է նշանակել նշված 11 երկրներում, բացի Խորվաթիայից:



