Դատավորի՝ Անդրիաս Ղուկասյանին ուղղված հարցը` նաև մյուս ընդդիմադիրներին հարվածելու փորձ. Արմեն Հովհաննիսյան
ИНТЕРВЬЮ«Հայազն» կուսակցության անդամ, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ շարժումն այսօր կազմակերպչական հարցեր է լուծում: Ըստ նրա՝ շարժումն ուրբաթից ուրբաթ չէ ապրում: «Պարզապես կապը մարդկանց միջև և մոբիլիզացիոն պոտենցյալը պետք է պահել և զարգացնել:
Այս պահին լավագույն տարբերակը շաբաթը մեկ հանրահավաքներն են, բայց դա չի նշանակում, որ հանգամանքների փոփոխության դեպքում դրանց ռիթմը չի փոխվի»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քաղաքական խորհրդին նոր մարդիկ են միացել, որոնց թվում են վերջին օրերին բանտից դուրս եկած գործիչները: Բայց, ըստ մեր զրուցակցի, միայն նրանք չէ, որ կարող են լինել խորհրդի անդամ: «Չափանիշները հետևյալն են` «Սասնա ծռեր» խմբի հետ կապի պահպանում, նրանց պահանջների շրջանակներից դուրս չգալ և մարդու անցյալի հետ կապված ակնհայտ հանգամանքների բացառում, որոնք կարող են հարցեր առաջացնել հանրության մոտ»,- ընդգծեց քաղաքական խորհրդի ներկայացուցչը:
Անդրադառնալով դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի՝ Անդրիաս Ղուկասյանին ուղղված հարցին՝ արդյոք վերջինս շարունակելո՞ւ է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի, Արմեն Հովհաննիսյան ասաց, որ դա Անդրիաս Ղուկասյանի՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունքների կոպիտ ոտնահարում է: «Նա հանցագործ չէ, նա ՀՀ քաղաքացի է, որն իր երկրում իրավունք ունի զբաղվել քաղաքական գործունեությամբ: Սա նաև հարվածի փորձ էր բանտից դուրս եկած մեր մյուս ընկերներին, որպեսզի չփորձեն զբաղվել այսօրվա գործունեությամբ: Բայց ես դեռ չգիտեմ որևէ մեկի, ով դուրս եկել և պատրաստվում է սուս ու փուս տեղը նստել: Բոլորն էլ մարտիկներ են, բոլորն էլ «Սասնա ծռեր» շարժման մասնակիցներ են, բոլորն էլ վճռական են»,- ասաց «Հայազն» կուսակցության անդամը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի՝ Ծաղկահովիտի գյուղապետի պաշտոնում առաջադրվելու մասին Արմեն Հովհաննիսյանը նշեց հետևյալը. «Ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատական տալ Արայիկ Խանդոյանի արարքին: Ալեք Ենիգոմշյանն ունի այդ իրավունքը, նա ասել է: Հետագան ցույց կտա, թե ինչ կլինի: Խանդոյանը տասնյակ հազարավոր հայերի այսօրվա հերոսն է: Կարծում եմ՝ նա կընդունի ամենաճիշտ և ադեկվատ որոշումը»:
Լևոն Փանոսյան
1
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
2
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
3
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
4
Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»
5
Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»



