Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանը հայտարարել է, որ չէր ցանկանում սպանել պատանդներին. մանրամասներ նրա հարցաքննությունից
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
Սնանկ գործարար Արամ Պետրոսյանը, ով չորեքշաբթի օրը պատանդներ է վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող բանկում, առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին: Հարցաքննությանը տղամարդը հայտարարել է, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց։ Այդ մասին РИА Новости գործակալությանը հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքի բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
«Նրա խոսքով՝ նա ընդամենը ցանկանում էր ուշադրություն հրավիրել իր խնդրին»,- ասել է Իվանովան:
Քննչական կոմիտեում նշել են նաև, որ քննիչները մտադիր են հասնել կասկածյալին կալանավորելու որոշմանը:
Տղամարդը սպառնացել է պայթեցնել «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը: Ոստիկանության հետ բանակցությունների ընթացքում նա բաց է թողել բոլոր պատանդներին, իսկ այնուհետ հանձնվել է:
Ավելի վաղ իրավապահ մարմիններում РИА Новости-ի աղբյուրը պատմել է, որ Արամ Պետրոսյանը կարող է խուսափել պատանդներ վերցնելու համար նախատեսված պատժից, քանի որ ինքնակամ բաց է թողել մարդկանց:
Life.ru կայքը հրապարակել է Մոսկվայում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանի ձերբակալության տեսանյութը:



