«Օպելը» բախվել է քանդած կամրջի հենասյուներին. 3 տուժածներից մեկը 7-ամյա երեխա է
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 25-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի ՃՈ հենակետի՝ առաջին կիսակառույց կամրջի մոտ, տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի 7-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 28 LՏ 026 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 32-ամյա Ս. Մ.) բախվել է քանդած կամրջի բետոնե հենասյուներին, ինչի հետեւանքով ուղեւորներ` 29-ամյա Մ. Հ.-ն, 25-ամյա Գ. եւ 7-ամյա Լ. Մ.-երը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Մասիսի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



