Իտալիայի նախագահը շտապ կարգով վերադառնում Է Հռոմ
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի նախագահ Սերջո Մատարելան երկրաշարժի կապակցությամբ ընդհատել Է այցը Սիցիլիա եւ շտապ կարգով վերադառնում Է Հռոմ: Այդ մասին ասված Է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում:
«Նախագահ Մատարելան կապ Է պահպանում Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության հետ: Այժմ նա գտնվում Է Պալերմոյից Հռոմ տնող ճանապարհին»,-նշվում Է հաղորդագրության մեջ:
Ըստ վերջին տվյալների, 21 մարդ Է զոհվել անցած գիշեր Իտալիայի կենտրոնական շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Փրկարար գործողությունը դժվարացնում Է այն, որ տարերքի հարվածին ենթարկված շրջաններից շատերը դժվարամատչելի են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



