ԱՄՆ-ը փորձում է կանգնեցնել Թուրքիայի եւ քրդերի միջեւ պատերազմը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ը աշխատում են այն բան վրա, որպեսզի թույլ չտրվի լարվածության մեծացմանը Անկարայի եւ սիրիացի քրդերի միջեւ այն բանի մասին լուրերից հետո, որ թուրքական բանակի հրետանին հրթիռաականանետային գնդակոծություն է կատարում Մինբիջ քաղաքից հյուսիս գտնվող Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) դիրքերի ուղղությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Այդ միջադեպի հետ կապված մենք շփման մեջ ենք թուրքական պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ՍԴՈւ-ի ներկայացուցիչների հետ: Մենք աշխատում ենք ենք այն բանի վրա, որպեսզի թույլ չտրվի լարվածության աճ: Ես ուզում եմ հիշեցնել երկու կողմերին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հանդիսանում է գլխավոր եւ ընդհանուր թշնամի, որի դեմ մենք բոլորս պատերազմում ենք», -պարզաբանել է նա: Թոները մատնանշել է, որ ԱՄՆ-ի բոլոր գործընկերները «պետք է կենտրոնանան միայն մեկ նպատակի վրա»` ԻՊ-ի ոչնչացման:
ANHA լրատվական գործակալությունը օգոստոսի 23-ին հաղորդել է, որ Սիրիայում ԻՊ-ի դիրքերը ռմբակոծելու պատրվակով Թուրքիան իր տարածքից «Կատյուշա» հրթիռներով ռմբակոծել է սիրիացի քրդերի Մինբիչի ռազմական խորհրդի ուժերի` քաղաքի հյուսիսում ԻՊ-ից ազատագրած տարածքները:



