Չերնոգորիայի ԱԳ նախարարը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից
МЕЖДУНАРОДНОЕՉերնոգորիայի արտգործնախարար Իգոր Լուկշիչը հրաժարվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարից: Այս մասին նա հայտնել է իր նամակում, որը ուղարկել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենց Լյուկետոֆթին:
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացննել, որ որոշել եմ հանել իմ թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,- ասվում է Իգոր Լուկշիչի նամակում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Չերնոգորիայի ԱԳ նախարարը երկրորդ թեկնածուն է, որը դուրս է մնում նախընտրական պայքարից: Օգոստոսի սկզին իր թեկնածությունը հանելու մասին հայտարարել էր Խորվաթիայի ԱԳ նախկին նախարար Վեսնա Պուսիչը:
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարի պաշտոնը կազատվի այս տարվա վերջին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
4
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
5
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам



