Հրդեհներ են մոլեգնում Հռոմի հարավարեւմտյան շրջանում
МЕЖДУНАРОДНОЕՇուրջ տասը սաստիկ հրդեհներ են ընդգրկել Իտալիայի մայրաքաղաքի հարավարեւմտյան մասը եւ դրա որոշ արվարձաններ: Այրվում են 50 հեկտար կանաչ զանգվածներ: Այդ մասին հայտնել Է Հռոմի նահանգի հրշեջ ծառայությունը:
Ծխի քուլաները մասնակիորեն փակել են A-91 խճուղին, որը Հռոմը կապում Է Ֆյումիչինո միջազգային օդանավակայանի հետ: Ավտոմայրուղու մի մասում երթեւեկությունը դադարեցված Է: Ծուխը նաեւ տեսանելիությունը նվազեցնում Է դեպի Նեապոլ տանող A1 ազգային ավտոմայուղու մի հատվածում:
Ծխի հոտն զգացվում Է նաեւ Հռոմի հարավ – արեւմուտքի Մեծ օղակաձեւ ճանապարի մերձակայքում: Ճանապարհային ոստիկանությունը նախազգուշացնում Է, որ փակված Է երթեւեկությունը մայրաքաղաքի կարեւորագույն արագընթացիկ մայրուղիներից մեկի՝ Քրիստափոր Կոլումբոսի պողոտայի մի հատվածում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



