Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, պաշտոն է ստացել.«Ժողովուրդ»
ПОЛИТИКА«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդին՝ Հակոբ Մանուկյանը, օրերս նշանակվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Էներգետիկայի պետական տեսչության» պետ։ Նախկինում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել Էր ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնը։ «Ժողովուրդ»–ը Աբրահամ Մանուկյանից փորձեց պարզել, թե ինչպես Է ստացվել, որ ընդդիմադիր հոր որդին նման պաշտոնի Է նշանակվել։ «Ինքը տարիներ շարունակ բավական երկար աշխատանքային ստաժ ունի, տարբեր պետական գերատեսչություններում ղեկավար Է աշխատել, դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, ոչ Էլ այդպես սարսափելի ոգևորված ենք»,– մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց Մանուկյանը։ Այս նշանակման մեջ հաջորդ ուշագրավ կողմն այն Է, որ Ա. Մանուկյանը համարվում Է իրեն ընդդիմություն հռչակած ԲՀԿ– ի առանցքային դեմքերից մեկը, որը, ըստ ԲՀԿ վերնախավի, երկար ժամանակ Է՝ «կուսակցության փողերը վերցրել Է ու հեռացել»։ Ստացվում Է՝այդ փաստն ամենևին Էլ չի խանգարում որդու առաջխաղացմանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



