Թուրքիան ցանկանում է մտնել Եվրասիական տնտեսական միություն. թուրք նախարար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Daily Sabah թերթին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը գլխավորում է Եվրասիական մաքսային միությունը, որի մեջ են մտնում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը եւ Հայաստանը: Իհարկե, մենք ցանկանում ենք միանալ Եվրասիական մաքսային միությանը՝ սակայն առանց վնասելու Եվրամիություն Թուրքիայի մտնելու գործընթացին», -ասել է Զեյբեկչին:
«Մինչեւ ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը` 2015 թվականի նոյեմբերի 24-ը մենք բանակցություններ էինք վարում Ռուսաստանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին, ինչի վերաբերյալ շրջանակային համաձայնությունը ՌԴ-ի էկոնոմիկայի նախարարի հետ ստորագրվել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի ժամանակ: Այժմ մենք վերականգնել ենք այդ բանակցությունները եւ ցանկանում ենք դրանք ավարտել հնարավորինս շուտ», -հավելել է նա:
Թուրք նախարարի խոսքով` ազատ առեւտրի գոտին ընդգրկելու է ծառայությունների եւ ներդրումների առաջին հատվածը: Հետագայում կողմերը ծրագրում են այնտեղ մտցնել արդյունաբերական արտադրությունը, մասնավորապես, գյուղատնտեսական հատվածը:



