Ռուսական ռազմակայանի հետախույզները մարտավարական վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հետախուզական ստորաբաժանումների հատուկ-մարտավարական վարժանքները «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքներում, որոնք երեք ր տեղի կունենան ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, գործի են դրված ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ բանակային եւ անօդաչու օդուժ:
Գործնական վարժանքների շրջանում զինծառայողները «Ռատնիկ» արդի հանդերձանքի եւ պիտույքների կիրառմամբ կսովորեն «գոյատեւել» լեռնային-անտառապատ տեղանքում՝ բարդ կլիմայական պայմաններում, հայթայթել եւ պատրաստել կերակուր, վառել կրակ եւ կազմակերպել երթադադարներ՝ օգտագործելով առձեռն միջոցները եւ բնական առարկաներ:
Պարապմունքների ընթացքում հետախույզները գործնականում կկիրառեն ստացած կրակային, մարտավարական եւ հատուկ գիտելիքները:
«Հատուկ ուշադրություն կնվիրվի լեռնային, օդային եւ ջրային խոչընդոտների հաղթահարմանը՝ քողարկման, գաղտնի տեղաշարժման հիմունքների եւ հատուկ անաղմուկ ցուցակային զենքի կիրառմամբ: Հետախույզների գործողությունների վերահսկողությունը կիրականացվի «Օռլան-10» եւ Տիխոն» արդի համալիրների անօդաչու թռչող ապարատների անձնակազմերի ներգրավմամբ»,- նշվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:



