Ինչ անակնկալ է մատուցել Յանա Դանիելյանը ամուսնուն ՝ Սուրեն Փահլևանյանին, կեսգիշերին (լուսանկարներ)
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանն այսօր նշում է իր ծննդյան 31-րդ տարեդարձը: Կեսգիշերից սկսած Սուրենին անակնկալներ են մատուցել սիրելի տիկինը` Յանա Դանիելյանն ու դստրիկը՝ Ադելը: Tert.am Life-ի հետ զրույցում Սուրենը նշեց, որ շատ է սիրում իր ծննդյան տարեդարձը:
Սովորաբար դերասան-հաղորդավարը աղմկոտ է սիրում նշել թե սեփական տարեդարձը, թե ընտանեկան տոները, սակայն այս տարի, ընտանեկան խնջույքի տրամադրվածություն ունի և չի ցանկանում մեծ միջոցառում կազմակերպել:

«Կեսգիշերին ինձ անակնկալ մատուցեցին կինս և աղջիկս՝ Ադելը: Ուրախ եմ, որ 31 տարեկան եմ ու այս ընթացքում հասցրել եմ 5 տարեկան աղջիկ ունենալ: Ինչպիսի կյանք, որ ակնկալել եմ ունենալ՝ հենց այդպես էլ ստացվել է: 30-ից հետո կյանքի նկատմամբ սպասելիքներս ավելի խստապահանջ են լինելու, ավելի լայնամասշտաբ ակնկալիքներ, պլաններ եմ սկսելու: Մինչ հիմա ցանկացած հաջողության շատ համբերատար եմ սպասել ու ընդունել, իսկ հետայսու ավելի մարտական եմ լինելու»

Tert.am Life-ը զրուցեց նաև Սուրենի կնոջ՝ Յանայի հետ: Յանան դեռևս հատուկ նվեր չի պատրաստել ամուսնու համար, քանի որ որոշել են նվերը միասին ընտրել, սակայն խնջույքի համեղ հատվածը ամբողջությամբ Յանայի պատասխանատվության տակ է.,-«Այսօր փորձելու եմ հնարավորինս համեղ ու սիրելի ուտեստներ պատրաստել: Հատուկ, ավանդական ուտեստներ չկան, բայց կպատրաստեմ այն ամենը ինչը սիրում են Սուրենն ու մեր հյուրերը: Շատ հյուրեր չենք ունենալու, բայց ամեն ինչ անելու ենք, որ ամուսնուս տարեդարձը վերածենք տոնի»,- ասաց հաղորդավարուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



