Այս 2 բաղադրիչները կօգնեն ազատվել կնճիռներից, ակնեից ու ակնեի սպիներից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Դեմքի մաշկին առաջացող առաջին իսկ խնդիրների դեպքում հատկապես կանայք փորձում են գնել թանկարժեք խնամքի միջոցներ, որոնք, սակայն, ոչ միշտ են արդարացնում սպասումները։
Վերջին ժամանակներում լայն տարածում են գտնում բնական բաղադրիչների կիրառումը՝ որպես մաշկի խնամքի միջոցներ։
Այս բաղադրատոմսը կարող է օգնել ազատվել մաշկային այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են ակնեն, ակնեից հետո մնացող սպիները, ինչպես նաև կնճիռները։
Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• Սոդա
• Ձիթապտղի յուղ
Խառնել այս 2 բաղադրիչները, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ։ Քսել այն մաշկին, պահել 5-ից 10 րոպե, ապա լվացվել գոլ ջրով։
Կատարել այս պրոցեդուրան ամեն օր և ընդամենը 1 շաբաթվա ընթացքում ակնեն բավական կմեղմվի, իսկ մի քանի շաբաթից ամբողջությամբ կազատվեք ակնեից։
Սոդան մաշկի համար հանդես է գալիս որպես շերտազատող միջոց, որն անցկացնում է ակնեն ու հետքերը։ Ձիթապտղի յուղն ունի հակաբորբոքային, հակաօքսիդանտ և խոնավեցնող հատկություններ, որոնք հրաշքներ են գործում մաշկի համար։ Այս 2 բաղադրիչների համադրումը տալիս են լավագույն արդյունքը և պարգևում գեղեցիկ ու առողջ մաշկ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



