Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդն այսքան տարի հետաձգել եմ. Մերի Ներսիսյան (ֆոտո)
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Հաղորդավար, ռեժիսոր Գոռ Պետրոսյանի եւ հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի՝ երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին Life.panorama.am-ն արդեն պատմել է: Իսկ այսօր՝ փոքրիկի ծնունդից շուրջ երկու ամիս անց, երջանիկ մայրիկը կիսվել է դստեր հետ առաջին հանդիպման զգացողություններով ու պատմել ընտանեկան անցուդարձի ու աշխատանքային ծրագրերի մասին:
-Մերի, ինչպիսի՞ն էր առաջին հանդիպումը. 9 ամիս սրտի տակ, հետո սպասվածհանդիպում՝ ի՞նչ զգացիք:
- Կարծում եմ` ամեն տեսակի ապրումի, զգացողության, զգացմունքի մասին քիչ, թե շատ հնարավոր է բառերով պատմել, բայց նորածին փոքրիկի հետ մոր առաջին հանդիպման ապրումները նույնիսկ մայրիկի համար է դժվար լինում վերհիշել, որովհետև թվում է` կխենթանաս երջանկությունից: Միայն այդ ժամանակ ես լիովին արդարացնում գոյությունդ երկրագնդի վրա, գիտակցում ապրելուդ իմաստը: Սառայի ծնվելու վայրկյանից, մտքում թե բարձրաձայն, նույն բան եմ կրկնել` «Ինչ հիմար եմ եղել, որ այս հրաշքի ծնունդը այսքան տարի հետաձգել եմ»:
-Այս շրջանում ի՞նչ մթնոլորտ է տիրում տանը, Ձեր ընտանեկան անցուդարձիցկպատմե՞ք:
- Սառայի ծնվելու երջանկությունը բոլորինս է՝ հայրիկինը, քույրիկինը, տատիկներինը, պապիկինը, մեր բոլոր հարազատներինը: Օրս արդեն այլ տրամադրությամբ եմ սկսում, այլ հոտով ու իմաստով: Սառան նոր շունչ բերեց մեր ընտանիք ու մենք հիմա ագահների նման շնչում ենք այն:
Շարունակությունը՝ այստեղ:



