Գեղարքունիքի մարզում ՃՏՊ-ից տոժածը տեղափոխվել է հիվանդանոցը. վիճակը միջին ծանրության է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունօգոստոսի 23-ին` ժամը 09.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 34 TV 957 (վարորդ՝ Գ. Մ.) և «ՎԱԶ 2121» մակնիշի 34 VM 063 (վարորդ՝ 1967 թ. ծնված Վ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները տուժածին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:



