Ռուսեֆը վեհաստատել է, որ չի հրաժարվի Բրազիլիայի նախագահի պաշտոնից
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆը հավաստել Է, որ հոժարակամ պաշտոնաթող չի լինի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա համապատասխան հայտարարությունն արել Է օգոստոսի 22-ին տեղական SBT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Ես պաշտոնաթող լինելու նվազագույն իսկ մտ ադրություն չունեմ: Ես նման նվեր չեմ մատուցի նրանց՝ քաղաքական հակառակորդներին»,- ասել Է Ռուսեֆը:
Ավելի վաղ նա բազմիցս հայտարարել Է մանդատի պահպանման համար պայքարելու մտադրության մասին: «Ինձ խնդրել են, համոզել, նույնիսկ ճնշում են գործադրել ինձ վրա, որպեսզի ես հոժարակամ հեռանամ պաշտոնից: Բայց ես երբեք դա չեմ անի, գիտե՞ք ինչու: Որովհետեւ ժողվուրդն ինձ 54 միլիոն քվե Է տվել»,- հուլիսի սկզբին նշել Էր Ռուսեֆը Սան Պաուլուում իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ընթացքում:
Օգոստոսի 10-ին Բրազիլիայի Ֆեդերալ սենատը (խորհրդարանի վերին պալատը) քվեարկել Է Ռուսեֆի պաշտոնազրկման գործընթացը շարունակելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



