Այդ ավտովթարի հետ ես ունեմ նույնքան առնչություն, որքան Քենեդու սպանության հետ. Շարմազանովի եղբայրը հերքում է
ИНТЕРВЬЮ
Orer.am-ը գրում է.
Վանաձորի Տարոնի բաժնի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը Օrer.am-ի հետ զրույցում հերքեց մամուլի այն հրապարակումները, ըստ որի` օգոստոսի 1-ին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի ղեկին ինքն է եղել:
«Նշված դեպքի հետ ես որևէ առնչություն չունեմ: Հրապարակման մեջ հիշատակված մեքենան ինձ չի պատկանում և ինձ հետ որևէ կապ չունի: Ասեմ ավելին` ես ընդհանրապես սեփական ավտոմեքենա չունեմ, միայն ծառայողական: Տվյալ ցավալի միջադեպով հարուցված է քրեական գործ, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Էրիկ Շարմազանովը` հավելելով, որ ինքը տվյալ վթարի հետ նույնքան առնչություն ունի, որքան Քենեդու սպանության հետ:
Հիշեցնենք, ավտովթարի հետևանքով Մարգահովիտ գյուղի երկու բնակիչ տեղում է մահացել, երրորդը՝ Վանաձորի հիվանդանոցում, իսկ մյուս երկուսի վիճակը գնահատվել է ծանր: Ըստ տուժածների հարազատների` ՃՏՊ մասնակից Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Էրիկ Շարմազանովը:
Ի դեպ, Էրիկ Շարմազանովը Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարազատ եղբայրն է:
Աննա Հովակիմյան




















































