Բաքվում գյուլենականների դեմ գործի շրջանակում կալանավորվել է ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը
МЕЖДУНАРОДНОЕՕգոստոսի 20-ին ձերբակալված՝ «Ադրբեջանի ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ «Ազադլըգ» թերթի ֆինանսների տնօրեն Ֆաիք Ամիրլին 3 ամսով կալանավորվել է: Այս մասին որոշումն օգոստոսի 22-ին կայացրել է Բաքվի Բինադագինի շրջանային դատարանը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Ամիրլիի դեմ մեղադրանքներ են ներկայացվել ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն հրահրող գործողությունների վերաբերյալ հոդվածներով:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ Ամիրլիի մեքենայում գտել են իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապված պարբերականներ:
Անցյալ շաբաթ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյուլենի կողմնակիցների դեմ քրեական գործեր են հարուցվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



