Ամերիկացիների գրեթե 60 տոկոսը չի ցանկանում ընտրություն կատարել Թրամփի եւ Քլինթոնի միջեւ
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, դժգոհ է Դոնալդ Թրամփին կամ Հիլարի Քլինթոնին նախագահ ընտրելու անհրաժեշտությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են հարցման արդյունքները, որը համատեղ անցկացրել են ABC հեռուստաընկերությունը եւ Washington Post թերթը:
Հարցվածների 35 տոկոսը նախագահի առաջիկա ընտրություններում Քլինթոնի եւ Թրամփի փոխարեն կնախընտրեր քվեարկել այլընտրական թեկնածուի օգտին: Որպես նախագահի լրացուցիչ թեկնածուի, որի օգտին ամերիկացիները կտային իրենց ձայնը, նրանք մյուսներից ավելի հաճախ նշում են ավելի վաղ նախընտրական մրցավազքից դուրս մնացած դեմոկրատ Բեռնի Սանդերսին եւ հանրապետական Թեդ Քրուզին:
Հարցին՝ հետազոտության մարսնակիցներին անհանգստացնո՞ւմ է արդյոք, որ նախագահական աթոռի հավելյալ թեկնածուն կարող է բերել այն թեկնածուի հաղթանակին, որը նրանց չի բավարարում, դրական պատասխան է տվել հարցվածների 59 տոկոսը:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ երկու անկախ թեկնածուներ՝ Գերի Ջոնսոնը եւ Ջիլ Սթայնը:Վերջին հարցումների տվյալների համաձայն՝ Ջոնսոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների մոտավորապես 8 տոկոսը, Սթայնի օգտին՝ 4 տոկոսը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 18-ին եւ 19-ին: Դրան մասնակցել են 18 եւ ավելի բարձր տարիքի 231 պոտենցիալ ընտրողներ, որոնք ընտրվել են պատահական կերպով: Վիճակագրական անճշտությունը կազմում է 8,1 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP



