Ереван, 20.Ноябрь.2025,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ. օգոստոսի 22

ЛАЙФ

Խոյ: Օրվա ընթացքում ի հայտ կգան նոր, հեռանկարային հնարավորություններ, որոք կարող են շատ գայթակղիչ թվալ: Վտանգավորն այն է, որ այսօր չափազանց դյուրահավատ եք և հեշտությամբ կարող եք հետևել այն մարդկանց, որոնցից արժեր հեռու մնալ: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են վատնելու, թե սեփական դրամական միջոցները և թե՝ ուրիշների: Կարող եք ճանապարհորդության մեկնել, միայն թե, ընկերների ուղեկցությամբ: Փորձեք չմեկուսանալ: Նրանք , ովքեր սիրահարված են, կարող են իրենց համար տհաճ բացահայտումներ անել: Խորհուրդ չի տրվում անձնական բնույթի հարցերում կարևոր որոշումներ կայացնել:

Ցուլ: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, միևնույն է, կարող եք հաջողության հասնել, եթե հարցերին մոտենաք ամենայն լրջությամբ և մեծ պատասխանատվությամբ:Անգամ մանրուքներում թեթևամտությունն անթույլատրելի է: Կարևոր հարցերի քննարկումը ցանկալի է հետաձգել: Այսօր ձեզ համար առավել դժվար կլինի պաշտպանել սեփական տեսակետը, առվել ևս համոզել ընդդիմախոսներին: Խուսափեք գործարքներից: Անձնական հարաբերություններում ևս խնդիրներ կծագեն, սակայն լուրջ վեճերից կհաջողվի խուսափել հմայքի և ներքին ձայնի շնորհիվ: Հրաշալի գիտակցում եք,թե հարազատներն ինչ են ձեզնից ակնկալում և համապատասխան քայլեր եք ձեռնարկում: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար:

Երկվորյակ: Փորձեք կյանքի կոչել վաղուց ծրագրած գործերը: Հնարավոր է հաջողության հասնեք, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա: Լի եք էներգիայով, հակված՝ ինքնաբուխ գործողությունների: Թեև դա կարող է զարմանալի թվալ շրջապատին, այնուամենայնիվ, ձեր օրինակին հետևողների քանակը քիչ չի լինի: Պատրաստ եղեք դրսևորել առաջնորդի ձեր հատկությունները և համախմբել կողմնակիցներին, ինչու ոչ, նաև նրանց, ովքեր թերահավատ են: Այսօր կարող եք հաջողության հասնել ոչ միայն գործնական, այլև անձնական հարաբերություններում: Հրաշալի օր է սիրելիների հետ լավ ժամանակ անցկացնելու, անկեղծ զրույցների համար:

Խեցգետին: Օրվա զգալի մասը կանցնի շրջապատի մարդկանց խնդիրները լուծելով: Բոլորը կծանրաբեռնեն ձեզ իրենց հոգսերով, ինչը՝ կզայրացնի: Գործնական ոլորտում տիրող խառնաշփոթն էլավելի կնյարդայնացնի: Հնարավոր են խնդիրներ գործընկերների և ղեկավարության հետ հարաբերություններում: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտածեն աշխատանքը փոխելու մասին, սակայն, շտապել չարժե: Անձնական հարաբերությունների տեսանկյունից հրաշալի օր է սպասվում: Ձեր հմայքն անսպառ է, և պատահական չէ, որ շատերը կցանկանան ընկերանալ ձեզ հետ: Փորձեք սիրելիին խանդելու առիթներ չտալ, այլապես վեճերն անխուսափելի են:

Առյուծ: Օրը բավականին հագեցած կանցնի: Ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների: Անգամ ինքներդ ձեզ չեք խոստովանում, որ աջակցության կարիք ունեք, նախընտրում են ամեն բան ինքնուրույն անել: Զարմանալի չէ, որ դա հանգեցնում է գերհոգնածության: Ուշադիր եղեք փաստաթղթեր լրացնելիս, սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Նրանցից ստացված լուրերը վերջ կդնեն ամեն տեսակ անհանգստություններին, կբարձրացնեն տրամադրությունը: Այսօր հնարավոր են փոքրիկ նվերներ, անակնկալներ: Ուղևորությունների ընթացքում կարող եք որոշ հաջող գնումներ կատարել:

Կույս: Այսօր չարժե զբաղվել կենտրոնացում պահանջող, բարդ գործերով: Կարևոր շատ հարցերում, ցրվածության պատճառով, կարող եք բացթողումներ թույլ տալ: Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելիս՝ դիմեք փորձառու մարդկանց, նրանց խորհուրդները ձեզ, անկասկած, պետք կգան: Նախապաշարումները խանգարում են առաջ շարժվել: Վճռականությունը բավարար չէ սեփական տեսակետները պաշտպանելու համար, անգամ այն դեպքերում, երբ ձեր իրավացիության հարցում միանգամայն վստահ եք: Ուշադրություն դարձրեք նրանց, ովքեր այսօր կաջակցեն ձեզ, հետագայում, շատ անգամներ, կարող եք ապավինել նրանց օգնությանը:

Կշեռք: Որքան էլ դժվար լինի, ստիպված կլինեք հարցերին իրատեսորեն նայել: Օգտակար որևէ գործով զբաղվելու փոխարեն, շարունակ պատրանքներ եք ստեղծում և ապրում դրանցով:Այժմ կյանքին սթափ նայելու ճիշտ ժամանակն է: Այսօր մի շարք դժվար իրականանալի մտահաղացումներ կծնվեն: Նպատակներին հասնելու հարցում ձեզ աջակցություն է պետք: Վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է, փորձեք առավել զգույշ լինել: Հատկապես ուշադիր եղեք, երբ գործ ունեք կրակի կամ պայթյունավտանգ նյութերի հետ: Երեկոյան սպասեք լավ լուրերի: Հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով շատ թանկ է ձեզ համար:

Կարիճ: Օրն իր հետ շատ խնդիրներ կբերի: Գործնական հարցերի լուծումը շատ ժամանակ ու էներգիա կխլի, և օրվա վերջում ուժերը կարող են չբավականացնել ստացված արդյունքներով ուրախանալու համար: Արդարացի չէ այն, որ ձեր ձեռքբերումներն այսօր աննկատ են մնում, իսկ վրիպումները՝ միանգամից աչք զարնում: Չընկճվելու հարցում օգնության կհասնեն ընկերները: Նրանք առիթը բաց չեն թողնի ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Կենսունակությունը ցածր է, հետևաբար խելամիտ կվարվեք, եթե թուլացնեք ծանրաբեռնվածությունը և խնայեք ինքներդ ձեզ: Հրաժարվեք վնասակար սովորույթներից, փորձեք ճիշտ սնվել: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց:

Աղեղնավոր: Թեև ամեն բան հրաշալի է դասավորվում, այնուամնենայնիվ, իրավիճակը ձեզ չի գոհացնում: Բանն այն է, որ չափից շատ եք կարևորում շրջապատի մարդկանց կարծիքը: Ամեն կերպ փորձում եք դուր գալ նրանց, ովքեր լիովին անտարբեր են ձեր հանդեպ: Վատ տրամադրությունը հաղթահարելու համար ստեղծագործեք, երգեք, պարեք, նկարեք, այս ամենը կօգնեն վերականգնել հոգեկան հանասարակշռությունը: Կենցաղային հարցերը սրտին մոտ մի ընդունեք: Ճիշտ է դրանցից խուսափել չի ստացվի, սակայն, լուրջ հետևանքներ ևս չեն լինի: Հնարավոր են որոշակի ֆինանսական կորուստներ:

Այծեղջյուր: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ: Կհանդիպեք հակառակորդներին, հնարավոր է սիրելի մարդու կողմից ձեզ դավաճանված զգաք, հիասթափություն կապրեք: Փորձեք ամեն կերպ հանգստություն պահպանել և զսպել ցասումը, հաակառակ դեպքում՝ այսօր ծագած կոնֆլիկտները դեռ երկար կուղեկցեն ձեզ: Առավել ուշադիր եղեք ձեր ունեցվածքի հանդեպ: Այսօր շատ իրեր պատահաբար կարող են կոտրվել: Տնային գործերը շատ ժամանակ կխլեն: Հետևաբար բոլոր ծրագրերն իրագործել այսօր չի ստացվի: Ամեն դեպքում, փորձեք ժամանակ գտնել փոքր-ինչ հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Ջրհոս: Այսօր բազում գայթակղություններ կլինեն, որոնց դիմանալն այնքան էլ հեշտ չի լինի: Տրամադրությունը փոփոխական է, իսկ զգացմունքները շատ խորը:Կդժվարանաք լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ: Փորձեք ծրագրեր չկազմել և համաձայնագրեր չկնքել, քանի որ ընթացքում ձեր դիրքորոշումները կփոխվեն, և բոլորը չէ, որ կհասկանան դա: Իրադարձությունները սրտին մոտ մի ընդունեք,իսկ նյութական կորուստների համար մի անհանգստացեք, միևնույն է դրանք այսօր անխուսափելի են: Կարող եք սիրելիից աջակցություն ստանալ, սակայն սխալ կվարվեք, եթե նրանից շատ ավելին պահանջեք: Փորձեք ապավինել միայն ձեր սեփական ուժերին:

Ձկներ: Նշանակալի իրադարձություններ այսօր չեն լինի: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ, ինչը ձեզ շատ կուրախացնի: Միջոցառումների մասնակցելու հրավերներ կստանաք և սիրով կընդունեք դրանք: Չեն բացառվում չնախատեսված ուղևորությունները, որոնք զարմանալիորեն լավ կանցնեն: Կարող եք խոշոր գնումներ կատարել, նաև գործի մեջ գումար ներդնել: Օրվա երկրորդ կեսին վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է: Փորձեք խնայել ինքներդ ձեզ: Զգույշ եղեք, հնարավոր է սննդային թունավորում: Խուսափեք պատահական վայրերում սնվելուց, նախապատվությունը տվեք տանը պատրաստված կերակուրներին: 

Ucom завершил построение сети 5G во всех городах Армении А что было бы, если бы он просто сделал антивластные призывы в банке? «Паст»Власти даже не скрывают, что ЭСА и Церковь интересуют их исключительно в рамках предвыборной «логики»: «Паст»От «успеха» к поражению: как «казахстанский транзит» разрушил нарративы власти? «Паст»В Лувре после дерзкого ограбления к концу 2026 года установят 100 внешних камер видеонаблюденияIDBank получил разрешение на открытие представительства в Соединённых ШтатахКонкурс RoboTon 2025 прошёл при спонсорстве IdramАрмия Израиля призвала эвакуироваться жителей двух деревень на юге ЛиванаЮрий Киракосян стал призером чемпионата России по каратеСамвел Карапетян из изолятора СНБ: Через несколько месяцев мы будем праздновать победу справедливостиФинская «дочка» «Лукойла» закроет все свои АЗС в странеВодители грузовиков из РА ожидают восстановления 180-дневного срока пребывания в РоссииГарвард проведёт расследование связей экс-министра финансов США с Джеффри ЭпштейномПосол Армении в США обсудил возможное расширение сотрудничества между армянским и американским бизнесамиЦИК: Пересчет голосов в Вагаршапате не отразился на результатах голосованияБернар Арно в Шанхае: глава LVMH покупает китайские бренды, пока иностранные люксовые марки теряют спросТрамп пригласил на ужин в честь принца Саудовской Аравии Криштиану Роналду и Илона МаскаПольша задействовала авиацию в связи с ударами России по территории УкраиныПодведены итоги 20-й ежегодной Международной олимпиады по микроэлектроникеКарты VISA DIGITAL Юнибанка стали бесплатнымиIdram удостоен премии «Beyond Payment Awards» от авторитетной Ant International«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»«Серия» пашиняновской войны против Церкви: «Паст»STEM Acceleration Award 2025 состоялся при поддержке IdramА к Вагаршаку Арутюняну у правоохранительных органов нет вопросов? «Паст»Воскресные «уроки»: что подсказывают выборы Вагаршапата? «Паст»Нарек Карапетян: Для развития страны собственник должен быть уверен, что его инвестиции защищеныВ Грузии упразднят Антикоррупционное бюро, созданное по рекомендации ЕСДревние «бренды» Рима: что означают загадочные символы на роскошных диатретахНеожиданные открытия: как процветание и война влияли на расположение гробниц в КитаеВ Кечуте будет вырабатываться солнечная энергия благодаря сотрудничеству Ucom и Sunchild Трамп поддержал законопроект о вторичных санкциях против РоссииАрмавире семьи вынужденных переселенцев из Арцаха получили гуманитарную помощьЦИК подвела итоги голосования по всем 47 избирательным участкам: «Гражданский договор» лидируетСлучай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7Сигнал от доверенного лица «Всеармянского фронта» Р. СтепанянаЭто ли «мир», который пришел «широкими шагами»? «Паст»Кто имеет право говорить от имени народа? «Паст»Как сыновья Микаэла Арутюняна «заказали» евроамериканские санкции: «Паст»Народ стоит перед выбором: Церковь или власть? «Паст»Роберт Амстердам: Решение суда о жалобе адвокатов Самвела Карапетяна было предсказуемоIdram объявляет о сотрудничестве с WeChat PayГенпрокуратура Армении пояснила, почему разыскиваемый РФ Рубен Татулян не заключен под стражуЧалабян: «Аякве» не связан ни с одной политической силой или кандидатом на предстоящих выборах в Вагаршапате«Идеальное зимнее путешествие»: известное СМИ об отдыхе в АрменииВ Китае обнаружили крупнейшее месторождение золотаИБПП Армении уверяет: Завезенное из Азербайджана казахстанское зерно пригодно для употребления в пищу Польша планирует открыть два закрытых ранее КПП на границе с Белоруссией 17 ноябряПашинян: Армения выразила готовность хоть сегодня обеспечить транзит грузовых автомобилей из Турции в АзербайджанРоссийские войска атаковали Киев ракетами и дронами: один человек погиб, более 20 пострадали