Տիեզերական վերելակը կարող է ստեղծվել արդեն 50 տարուց
ОБЩЕСТВОՏիեզերական վերելակը բացառապես ֆանտաստիկ կոնցեպցիայից աստիճանաբար վերածվում է իրական սարքի, որը գիտնականների կանխատեսումով կստեղծվի արդեն կես դար հետո: Տիեզերական վերելակի կոցեպցիան գիտնականների միջազգային խումբը քննարկելու է Սիեթլում կայանալիք գիտաժողովում, հայտնում է Planet-today–ը:
Միացյալ նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի ու Ճապոնիայի գիտնականները ծրագրում են քննարկել ոչ միայն միջերկյա ուղեծիր բեռներ հասցնելու ֆուտուրիստկան փոխադրամիջոցի ընդհանուր կոնցեպցիան, այլև դրա որոշակի նեղ մասնագիտական կողմերը: Այդ նորությունը տարածել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով գիտաժողովի նախագահԴեւիդ Հորնին:
Տիեզերական վերելակի կոնցեպցիան բավականին պարզ է: Դրա հիմքում ճոպանն է, որը կապված է երկրի մակերեսի ու ուղեծրային կայանի միջև, որը մեր մոլորակի հետ սինխրոն է պտտվում:
Մասնագետները նշում են, որ արդեն հիմա Լուսնի կամ Մարսի վրա կարելի է կառուցել տիեզերական վերելակ: Սակայն Երկրի պայմաններում պահանջվում է գերամուր նյութ ճոպանի համար, որը դեռ հնարավոր չէ ստեղծել գոյություն ունեցող տեխնոլոգիաների գործածումով: Իսկ նման տեխնոլոգիաները կարող են հայտնվել արդեն 50 տարի հետո:



