Գերմանացի հեքիմին ստուգում են 69 հիվանդի մահվան գործով
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայում հետաքննում են հիվանդների մահվան կասկածելի դեպքերը, որոնք մահացել են իրեն քաղցկեղ բուժող կոչող Կլաուս Ռոսսի մոտ բուժվելու պատճառով: Օգոստոսի սկզբին փակված նրա կենտրոնում 69 հիվանդ է մահացել: Ինքը Ռոսսը դեռ կալանավորված չէ:
Ռոսսի հակաքաղցկեղային կենտրոնը գործում էր Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալլեն դաշնային հողի Բրախտ քաղաքում: Բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ քննիչները մտադիր են արտաշիրիմել 6 բելգիացիների մարմինները, որոնք կենտրոնի զոհն են դարձել, որպեսզի պարզեն, թե մահը կապ ունեցել է արդյոք նրա նշանակած բուժման հետ:
Քննությունը պատրաստվում է ընդհանուր առմամբ վերլուծել Նիդեռլանդների 63 եւ Բելգիայի 6 քաղաքացիների մահվան դեպքերը:
Լրագրողների տեղեկություններով՝ Ռոսսն օգտագործել է դեղորայք, որը դեռ փորձարկումների փուլում է եղել:
1
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
2
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
5
Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью



