Երեւան-Սեւան ճանապարհին մեքենա է շրջվել
ОБЩЕСТВОՕգոստոսի 21-ին, ժամը 03.25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 49-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 49-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «OPEL ASTRA G» մակնիշի 34RP054 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Է. Ա. 1993թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից՝ հարվածել ծառին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Է.Ա.ը եւ ուղեւոր՝ Ս. Կ.-ը (ծնվ. 1932թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատվել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկվել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:



