Ինչո՞ւ է արևածաղիկ պտտվում արևի ետևից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Վաղուց հայտնի փաստ է, որ արևածաղիկներն օրվա ընթանցում կարողանում են պտտվել արևի պտույտի ուղղությամբ: Նման հատկություն այլ բույսերի մոտ ապահովում են տերևի հատուկ բարձիկները, մինչդեռ արևածաղիկը դրանցից չունի:
Գիտնականները պարզել են, որ արևածաղիկներին բնորոշ է բողբոջների անհամահաչափ աճը. գիշերներն ավելի արագ երկարում են դրանց հարավային հատվածները, ինչի արդյունքում առավոտյան բույսը «նայում է» դեպի արևելք, իսկ ահա ցերեկվա ընթացքում ինտենսիվորեն աճում է բողբոջի արևելյան հատվածը՝ հետզհետե գլխիկը թեքելով հարավ:
Երբ աճը կանգնում է, ծաղիկը մնում է միայն արևելյան թեքվածության վրա: Նման «կողմնորոշումը» բացատրված է նրանով, որ այդ դիրքով արևածաղիկն ավելի շատ է տաքանում և այդպիսով ավելի շատ է գրավում փոշոտողներին:
Փաստորեն արևածաղիկն այդ անվանումը ստացել է ոչ միայն արևին նման լինելու պատճառով:



