Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանը և Իրանը ձգձգում են Սիրիայի հակամարտությունը, պնդում է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայքրոֆթը: Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունները կաջակցեն Հալեպում ռազմական գործողությունների շաբաթական 48 ժամ դադարեցման մասին ՄԱԿ-ի առաջարկությանը, հայտնում է TASS-ը:
«Կարևոր են Ռուսաստանի գործողությունները, այլ ոչ թե նրա խոսքերը, և ես անհանգստացած եմ, որ Ռուսաստանը և Իրանը` Սիրիայի աջակցության միջազգային խմբի երկու անդամները, դիտավորյալ ձգձգում են այդ հակամարտությունը` այն ավարտելու և քաղաքական վերաձևավորման գործընթացի սկսման համար հնարավոր ամեն ինչ անելու փոխարեն»,- ասել է դիվանագետը լրագրողներին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



