Գավառի տարածքի համայնքներում ընթանում է երրորդ ոռոգումը
ОБЩЕСТВО«Գավառ» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի համայնքների կարտոֆիլի ցանքերը, որոնք կազմում են 425 հեկտար, արդեն ստանում են երրորդ ոռոգումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառ» ՋՕԸ նախագահ Հայկ Սհոյանը, ոռոգման սեզոնի մեկնարկը, թեև տրվել է հուլիսին, առավել ծանրաբեռնված եղել է օգոստոս ամիսը՝ կապված համեմատաբար չոր ու շոգ եղանակի հետ: Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Կարմիրգյուղի, Գանձակի, Նարատուսի ջրօգտագործողները թե մեխանիկական, թե մղման եղանակով ժամանակին ստացել են ոռոգման ջուրը:
Հուլիսյան առատ տեղումները նպաստեցին հողում խոնավության պահպանմանը, ոռոգման անհրաժեշտության նվազեցմանը:
Այնուամենայնիվ, մարդիկ արդեն երրորդ անգամ են կատարում կարտոֆիլի ոռոգումը՝ առանց ուշացման: Անխափան աշխատել են բոլոր պոմպակայանները, ջրամբարները, ինքնահոս ջրատարները: Արվել է հնարավորը, որպեսզի հողագործին ջուրը հասնի ժամանակին եւ առանց քաշքշուկների»-ներկայացրեց ՋՕԸ նախագահը: Ոռոգման շրջանը Գավառի ՋՕԸ սպասարկման տարածքում կավարտվի սեպտեմբերի առաջին կեսին:
Խոսրով Խլղաթյան



