Փոթիում փոթորիկը թույլ չի տալիս նավերին նավահանգիստ մտնել
ОБЩЕСТВОՓոթորկի պատճառով նավերը չեն կարողանում մտնել Վրաստանի Փոթի քաղաքի նավահանգիստ, հայտնել է նավահանգստի վարչակազմի ղեկավար Մարիամ Նադարայան։
Երեքշաբթի Փոթիում գրանցվել է 4 բալանոց փոթորիկ, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել էին կենտրոնական փողոցները և բնակելի շենքերի առաջին հարկերը, գրում է sputnik-georgia.ru-ն։
«Այս պահին փոթորկի պատճառով նավերի ելումուտ չի իրականացվում։ Երեքշաբթի 4 բալանոց փոթորիկ էր, և մենք սպասում ենք, որ օրվա 2-րդ կեսին իրավիճակը կլավանա և գործընթացը կվերսկսվի։ Ցանկանում եմ նշել, որ ոչ մի արտակարգ բան տեղի չի ունենում, և դա սովորական իրավիճակ է նավահանգստի համար և կարող է տարեկան 20 անգամ լինել»,- նշել է Նադարայան։
Ինչ վերաբերում է Բաթում քաղաքին, ապա այնտեղ համեմատաբար հանգիստ վիճակ է։ Թեև փոթորկային իրավիճակին, նավերի շարժն ընթանում է սովորական ռեժիմով։



