Դեղին լողազգեստով Ռիհաննային «բռնացրել են» Շվեյցարիայում
ФОТО75 օր Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում եւ Ասիայում Anti World Tour համերգային շրջագայություններից հետո երգչուհի Ռիհաննան հասել է Ցյուրիխ (Շվեյցարիա), որտեղ աշխատասեր երգչուհին որոշել է դադար վերցնել եւ փոքր-ինչ հանգստանալ։

28-ամյա աստղին «բռնացրել են» դեղին լողազգեստով (որն արժե 100 դոլար) եւ վարդագույն գլխարկով լողավազանի մոտ զվարճանալիս։

Ռիհաննան նախընտրել է վարդագույն գինի խմել։

Նշենք, որ մինչ Շվեյցարիա հասնելը երգչուհին Վիեննայում էր, որտեղ համերգ է տվել Ernst-Happel-Stadium մարզադաշտում։

Ավստրիայի մայրաքաղաքում Ռիրին վարձակալել էր Hyatt Park Royal շքեղ 5-աստղանի պենտհաուսը, որն ունի 4 բաց պատշգամբ, 2 հարկ, 4 ննջարան։ Ընդհանուր առմամբ այն նախատեսված էր 10 մարդու համար։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Splash News
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



