Եվրահանձնաժողովում հրաժարվել են նշել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները
МЕЖДУНАРОДНОЕԵվրահանձնաժողովում (ԵՀ) օգոստոսի 19-ին հրաժարվել են նշել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավոր ժամկետները:
Ավելի վաղ ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելը հայտարարել Է, որ երկրի իշխանությունները կցանկանային, որ Թուրքիան Եվրամիության անդամ դառնա մինչեւ 2023 թվականը: Նրա խոսքով՝ ներկայում ԵՄ-ին անդամակցելու համար պայմաններն ամենանպաստավորը չեն, բայց դա կարող Է արագորեն փոխվել:
«Մենք չենք կարող շահարկումներ թույլ տալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավոր որեւԷ ժամկետի հարցում»,-լրագրողներին ասել Է ԵՀ-ի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
Դրա հետ մեկտեղ նա մեջբերել Է ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերի խոսքը, որը կարծում Է, թե Թուրքիան «ներկայում պատրաստ չԷ եւ ընդունակ չԷ անդամակցելու» ԵՄ-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
4
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



