Հայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին
ОБЩЕСТВОՀայաստանի քաղաքագետների միությունը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել ՀՔՄ անդամ Անդրիաս Ղուկասյանին:
Վերջիններս շեշտում են, որ Անդրիաս Ղուկասյանը ե´ւ որպես քաղաքագետ, ե´ւ որպես քաղաքացիական ակտիվիստ, ուժերի ներածին չափով մշտապես նպաստել է Հայաստանում բռնությունները բացառող քաղաքական նոր մշակույթի ձեւավորմանը:
«Նրա ձերբակալությունը ու նրան բանտախցում պահելը ոչ այլ ինչ է, քան իշխող վարչախմբի կողմից ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների եւ անողոք հալածանքների պրակտիկան արմատավորելու հերթական փորձ:
Կոչ ենք անում հայ հասարակությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին միահամուռ սատարել արդեն 18 օր շարունակ հացադուլով իր բողոքն արտահայտող մեր գործընկերոջը, ինչպես նաեւ սերժսարգսյանական զնդաններում տառապող բոլոր մյուս քաղբանտարկյալներին»,- ասված է նրանց տարածած հազորդագրության մեջ:



