Սահակաշվիլիի կինը պայքարելու Է Վրաստանի խորհրդարանում ընտրվելու համար
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական պատգամավոր ընտրվելու համար իր թեկնածությունն Է առաջադրելու Զուգդիդի ընտրատարածքում (Սամեգրելոյի տարածաշրջան):
«Մոտավորապես չորս տարի Է անցել, ինչ ես առաջին տիկինը չեմ, եւ ես Վրաստանը դիտում եմ կողքից: Այդ ամբողջ ժամանակ նոր կառավարությունը կարող Էր լավ աշխատել, Միշան երկրում չի եղել, ո՞վ Էր նրանց խանգարում: Եթե նրանք չԷին ցանկանում լավ նախագծերն իրականացնել, կարող Էին որեւԷ բան անել իրենց ցանկությամբ: Ես չեմ տեսնում, թե ինչ-որ նոր բան Է արվել: Ես ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն երկրի»,-հայտարարել Է Ռուլոֆսը օգոստոսի 19-ին Զուգդիդիում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



