Եվրոպայում կորել Է ԿԺԴՀ-ի պաշտոնյան, որը Փենյանին արժույթի մատակարարման պատասխանատուն Էր
МЕЖДУНАРОДНОЕՀյուսիսկորեացի պաշտոնյան, որը պատասխանատու Էր Փենյանին արժույթի մատակարարման համար, կորել Է Եվրոպայի երկրներից մեկում գտնվելու ժամանակ: Օգոստոսի 19-ին այս մասին հայտնել Է Ռյոնհապ լրատվական գործակալությունը:
Վկայակոչելով անունները չհայտնած աղբյուրներ՝ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները պնդում են, որ խոսքը վերաբեում Է Կորեայի աշխատանքային կուսակցության՝ այսպես կոչված 39-րդ բաժնի աշխատակցին, որը տնօրինում Էր ամբողջ աշխարհում տարբեր տնտեսական գործառնություններից ստացվող արժութային մուտքերը:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ տակավին այս տարվա հունիսին նա երկու որդիների հետ կորել Է Եվրոպայի երկրներից մեկում, որի իշխանությունները նրանց պաշտպանություն են ապահովել: Առաջադրվում են չհաստատված ենթադրություններ, թե նա այդ երկրում աշխատել Է վերջին 20 տարում եւ կորել Է «միլիարդավոր դոլարներով, որոնք գտնվում Էին նրա տնօրինության ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



