«Սևան» ազգային պարկը ծածկվում է աղբով.«Հրապարակ»
ОБЩЕСТВО«Սևանա լիճն այս տապին ամենագրավիչ վայրերից մեկն է։ Մինչ քոթեջների տերերը բողոքում են, որ այս տարի հանգստացողները պակասել են, դրան հակառակ, հանրային լողափներում մարդկանց պակաս չկա։ Բայց այստեղ էլ տեր ու տիրական չկա՝ մաքրություն անող չկա։ Այս աղբակույտերը Սևանի ափամերձ հատվածում են։ Մոտակայքում անտանելի գարշահոտ է տիրում։ Սա վարակի բուն է՝ սանիտարահիգիենիկ առումով խիստ վտանգավոր։ Հանգստացողներից մեկն ասաց, որ աղբը թափում են հիմնականում մասնավոր քոթեջներում հանգստացողները, իսկ աղբահանություն չի կատարվում, չնայած այն բանին, որ քոթեջների տերերն աղբահանության համար վճարում են։ Տարածքը պատկանում է «Սևան» ազգային պարկին։ Գտնվում է Սևանի հիվանդանոցից դեպի հանրային լողափ տանող ճանապարհին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



