Գերմանացիների ավելի քան 40 տոկոսի կարծիքով՝ «առաջ» կյանքն ավելի լավ Էր
ОБЩЕСТВОԳերմանացիների բնակիչների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին Է, որ մի երկու տասնամյակ առաջ կյանքն ավելի լավ Էր:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդվում Է YouGov սոցիոլոգիական ինստիտուտի կայքում:
Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, գերմանացիների շրջանում տրամադրությունները հոռետեսական են դարձել վերջին մեկուկես տարվա ընթացքում: Դեռ 2015 թվականին երկրի քաղաքացիների միայն 26 տոկոսն Էր կարծում, որ առաջ ավելի լավ Էին ապրում: Այժմ այդպես Է կարծում 41 տոկոսը:
Գերմանացիների եւս 47 տոկոսն այն կարծիքին Է, որ ոչինչ չի փոխվել, իսկ 4 տոկոսը նշել Է, որ առաջ մարդիկ ավելի վատ Էին ապրում: Մնացած 8 տոկոսը ձեռնպահ Է մնացել հարցին պատասխանելուց: Ինչպես նշում Է YouGov-ը, «առաջ» հասկացությունն այս դեպքում հարաբերական Է, քանի որ հարցմանը մասնակցել են տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ:
Այսպես, 60-ամյա մարդկանց համար լավագույն ժամանակը դարձել են 1970-ական թվականները, իսկ Գերմանիայի 18-ից մինչեւ 39 տարեկան բնակիչները որպես առավել նպաստավոր ժամանակաշրջան են նշել 1990-ական թվականները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



