Բուլղարիայում ոչնչացրել են ռազմական հետախուզության թղթապանակի կեսը
ОБЩЕСТВОԲուլղարիայում 1989-ից 1991 թվականների արմատական քաղաքական վերափոխումների ժամանակաշրջանում ոչնչացվել է ռազմական հետախուզության բոլոր թղթապանակների առնվազն կեսը: Ընդհանուր առմամբ 33.083 գրանցված գրառում է եղել, մնացել է գաղտնի փաստաթղթերով 16460 թղթապանակ: Այդ մասին են վկայում երկրի Պաշտպանության նախարարության տվյալները, հայտնում է «Դնեւնիկ» թերթը:
Ռազմական գերատեսչությունում ի պատասխան խորհրդարանական հարցման պատասխանել են, որ մինչեւ 1991-ի հուլիս 13991 թղթապանակ է ոչնչացվել, հետո` եւս 2460 անձի վերաբերյալ, իսկ 172 գործ չի փոխանցվել եւ դրանց վերաբերյալ հաշվետվություն չկա: ԳԵՐԲ կուսակցությունից եւ «Բարեփոխիչների դաշինքից» պատգամավորներն անհանգստացած են, որ ստացված տեղեկությունների համաձայն, չի հայտնաբերվել հետախուզության կողմից փաստաթղթերի ոչնչացման որեւէ դեպք: Այդ կապակցությամբ դժվար է պարզել, թե ինչ նյութերի մասին է եղել խոսքը:
Խորհրդարանականները հանդես են գալիս բուլղարական իշխանությունների կողմից գաղտնի թղթապանակների անօրինական ոչնչացման փաստերի հետաքննության հատուկ հանձնաժողով ստեղծելու օգտին: Իր կողմից, պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչեւը հրաժարվել է մեկնաբանել ռազմական հետախուզության շուրջ իրավիճակը 1989 թվականի նոյեմբերի 10-ին անփոփոխ առաջնորդ Տոդոր Ժիվկովին իր պաշտոնից հեռացնելուց եւ աջ ուժերի` իշխանության գալուց հետո, հայտնում է «Ռոսիյսկայա Գազետան»:



