Ընթրիքի սեղանի համար անձեռոցիկ ձևավորելու հետաքրքիր ձև
ЛАЙФՄենք բոլորս էլ հյուրեր ենք ունենում և բավականին դժվար է լինում մեզ համար միշտ զարմացնել հյուրերին և ամեն ինչ իդեալական պատրաստել: Ձեր տոնական սեղանն ավելի հեշտ և գեղեցիկ զարդարելու համար այսօր մենք ձեզ կոովորեցնենք անձեռոցիկ ձևավորելու մի գեղեցիկ ձև, որը կփոխի ձեր ողջ սեղանի տեսքը՝ այն շատ յուրահատուկ և ինքնատիպ դարձնելով: Այս ձևավորման համար ձեզ անհրաժեշտ են քառակուսաձև անձեռոցիկներ (40սմx40սմ)
-
Սեղանին դրեք քառակուսաձև անձեռոցիկը և վերցրեք դրա առաջին շերտը և անկյունագծով ծալեք:

-
Ապա կրկին անկյունագծով ծալեք մյուս շերտերը և մտցրեք նախորդ ծալված շերտի տակ:

-
Ծալված շերտերի միջև հեռավորությունները պետք է հավասար լինեն:

-
Շրջեք անձեռոցիկը և դրա ձախ կողմի հատվածը հետ ծալեք 1/3-ով:

-
Ապա հետ ծալեք անձեռոցիկի մյուս հատվածը և միացրեք ձախ կողմի ծալքին:

-
Միացրեք անձեռոցիկի ծայրերը այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:

-
Շրջեք անձեռոցիկը: Այս գեղեցիկ գրպանիկների մեջ դուք կարող եք տեղադրել պատառաքաղը, դանակը և գդալը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



