Ադրբեջանում ամբոխը մահացու ելքով ծեծի է ենթարկել քաղաքացուն
ОБЩЕСТВОԱդրբեջանի Հաջիգաբուլի շրջանի Քոլանը գյուղում օգոստոսի 18-ի առավոտյան ամբոխը մահացու ելքով ծեծի է ենթարկել 46-ամյա բնակիչ Ջահանգիր Շիրալիեւին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA-ն` նշելով, որ 8 մարդ Շիրալիեւին դաժան ծեծի են ենթարկել մետաղաձողերով եւ այլ բութ առարկաներով, ինչից նա տեղում մաացել է:
Սպանվածի հայրը, Քոլանըի 82-ամյա բնակիչ Սարհադ Շիրալիեւը անցյալ տարվա օգոստոսի 8-ին հրացանի կրակոցով սպանել էր իր 45-ամյա ազգական Գաբիլ Ադիլովին: Այսօրվա սպանության մեջ մասնակցել են Ադիլովի եղբայրները եւ մերձավոր ազգականները: Սպանության հետ կապված մի քանի մարդ ձերբակալվել է:
Փաստի առնչությամբ Հաջիգաբուլի շրջանային դատախազությունում քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 36, ամուսինների միմյանց սպանության 30, զավակի սպանության 11 դեպք է տեղի ունեցել:



